Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՊաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել Գերմանիային, քանի որ այդ երկրի արդարադատության նախարարը ամանորյա ընդունելությանը ելույթ ունենալու նպատակով հրավիրել է թուրք լրագրող Ջան Դյունդարին, ում նկատմամբ Թուրքիայում կալանավորման որոշում է կայացված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասիÕ ¶ տեղեկացնում է գերմանական Deutsche Welle -ն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը հայտնելու նպատակով կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարին: Նրան ԱԳՆ-ում հայտնել են, որ թուրքական կողմը տարօրինակ է համարում նման հրավերը` առավել ևս հաշվի առնելով, որ Ջան Դյունդարին Թուրքիայում ցանկանում են ձերբակալել:
Ի դեպ, Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը, ով ևս արարողության հրավիրյալների շարքում է, հրաժարվել է դրան մասնակցելուց:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մասը հունվարի 25-ին կայանալիք ընդունելությանը թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողին հրավիրելով նպատակ է ունեցել ցույց տալ, թե որքան է կարևորում Թուրքիայում ժողովրդավարության և մամուլի ազատության հարցը:
Ջան Դյունդարը, ում ավելի վաղ ընդունել էր անգամ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, 2016 թվականի հունիսից բնակվում է Գերմանիայում: Թուրքական դատարանը հոկտեմբերի 31-ին նրան կալանավորելու մասին որոշում է ընդունել:
Թուրքիայի իշխանությունները Դյունդարին մեղադրում են դավաճանության և պետական գաղտնիքները հրապարակայնացնելու, ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու մեջ:



