Սերբիան եւ Կոսովոն համաձայնության են եկել բարձր մակարդակի մի շարք բանակցությունների շուրջը
INTERNATIONAL NEWSՍերբիան եւ Կոսովոն կանցկացնեն բարձր մակարդակի մի շարք բանակցություններ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին այս որոշումն Է ընդունվել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ եւ միջնորդությամբ Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիի եւ վարչապետ Իսա Մուստաֆայի հետ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հանդիպման արդյունքներով:
«Հանդիպումն ավարտվեց, զրույցը ծանր Էր: Մենք համաձայնության եկանք ԵՄ-ի աջակցությամբ շարունակել բանակցությունները, բարձր մակարդակի երկխոսությունների շարքը»,- մեջբերում Է Վուչիչի խոսքը Tanjug գործակալությունը:
Չճանաչված Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին նույնպես ընդգծել Է, որ բանակցությունները ծանր Էին: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Կոսովոյի ներկայացուցիչները պարզորոշ հասկանալ են տվել, որ «Կոսովոն հանդես կգա որպես անկախ եւ ինքնիշխան պետություն»:
Բանակցությունների ներկայիս փուլը տեղի Է ունեցել առաջին անգամ Բելգրադ – Կոսովո – Միտրովիցա գնացքի հետ կապված կոնֆլիկտից հետո, որն ամենասուր ճգնաժամերից մեկն Էր 2008 թվականին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման պահից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



