Արտակ Շաբոյանի՝ 140 հազար դոլարանոց բնակարանը. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտակ Շաբոյանը 69 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի, Արտակ Շաբոյանը վաճառել է իր 40 միլիոն 697 հազար դրամ արժողությամբ բնակարանը՝ 69 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը գնելու համար: Իսկ նրա տարեկան դրամական միջոցները կազմել են 23 միլիոն դրամ:
Շաբոյանը հայտարարագրել է նաև իր տարեկան եկամուտները, որոնք կազմել են 89 միլիոն 20 հազար դրամ: Այս գումարը գոյացել է 8 միլիոն 323 հազար դրամ աշխատավարձից, 40 միլիոն դրամ ստացված փոխառություններից (վարկերից) և վաճառված բնակարանի հասույթից:
Շաբոյանի կինը՝ Քրիստինե Եղիազարյանը, նույն տարում հայտարարագրել է 84 հազար 306 ԱՄՆ դոլար փոխառություններ և 16 միլիոն դրամ ու 39 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Իսկ նրա եկամուտներն էլ կազմել են 2 հազար 700 եվրո և գոյացել տրված փոխառությունների(վարկերի) դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



