Բունիաթյանի՝ 65 միլիոնը գերազանցող դրամական միջոցները. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը 65 միլիոն դրամից ավելի դրամական միջոցներ ունի: Այս մասին իմանում ենք Բունիաթյանի՝ 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Բունիաթյանը մասնավորապես հայտարարագրել է 26 միլիոն 500 հազար դրամ, 48 հազար ամերիկյան դոլար և 30 հազար եվրո: Իսկ նրա տարեկան եկամուտն էլ կազմել է 7 միլիոն 532 հազար դրամ և գոյացել աշխատավարձից:
Նշենք, որ Բունիաթյանը 2013 թ. մայիսին նախագահի հրամանագրով նշանակվել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով: Իսկ օրեր անց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում ընտրվել է որպես հանձնաժողովի նախագահ։ Մինչ այդ նա 2010 թ. սեպտեմբերի 7–ից 29–ը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ի գլխավոր պրոդյուսերն էր, իսկ 2010–2013 թթ.՝ նույն ընկերության գործադիր տնօրենը։ Հիշեցնենք նաև, որ 1987–1988 թթ. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի պրոդյուսերն ու ղեկավարն էր։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



