Իտալիայի հյուրանոցում ձնահոսքից զոհվածների թիվը հասել է 16-ի
INTERNATIONAL NEWSԻտալիայում հյուրանոցում ձնահոսքից զոհվածների թիվը հասել է 16-ի։ Եւս 13 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է The Local-ը։
Պարբերականի խոսքով, որոնողական գործողությունը արդեն վեց օր է շարունակվում է։ Փրկարարների խոսքով, իրենք մարդկանց ողջ գտնելու հույսները չեն կորցնում։
Ձնահոսքը Rigopiano–ն ծածկել էր հունվարի 18-ին, հյուրանոցի վրա 120 հազար տոննա ձյուն էր թափվել։ Այդ պահին ներսում 40 մարդ կար։ Ձնե զանգվածների փլման պատճառը մի շարք ստորգետնյա ցնցումներն էին, որոնք տեղի էին ունեցել Գրան Սասսո դ՝ Իտալիա լեռնային զանգվածի շրջանում։ 5․3-ից մինչեւ 5․5 մագնիտուդով երեք երկրաշարժ էր գրանցվել այդ նույն օրը առավոտյան։ Փրկել հաջողվել է միայն իննին, եւս երկու տղամարդ այդ օրը հյուրանոցի սահմաններից դուրս էին գտնվում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



