Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Խորտակվող նավը

ANALYSIS

Հանուն անկեղծության պետք է ասել, որ ապրիլյան բախտորոշ իրադարձություններից առաջ, նման սրությամբ զարգացումներ Հայաստանում ոչ ոք չէր սպասում: Թվում էր, թե Հանրապետականը բավականին կուռ կառույց է, որը քանդել այդքան էլ հեշտ չէ: Բայց արի ու տես, որ տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը, որի կիզակետում առանցքային դեմքեր են:

Երբ ասում ենք ՀՀԿ, նախ և առաջ պատկերացնում ենք Սերժ Սարգսյանին և նրա մերձավոր թիմը: Վարչապետի փոփոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո, ՀՀԿ-ից փաստացի հեռացավ Սեյրան Օհանյանը, որն ավելի ուշ իրավականորեն ձևակերպեց իր հեռացումը, հայտնվելով ոչ իշխանական դաշտում: Նա ՀՀԿ վերջին դեմքը չէր: Ավելին, երկար տարիներ լինելով ՊՆ նախարար, փաստացի տիրապետում է Հայաստանի կարևորագույն ոլորտի ամենաէական գաղտնիքներին: Նա երկար ժամանակ աշխատում էր Սարգսյանի հետ ուս-ուսի և այս անձնավորության կորուստը կարող է զգալի լինել թիմի համար: Երկրորդ նշանավոր դեմքն այս շարքում Իշխան Զաքարյանն էր: Նրա միջոցով Սարգսյանն ուներ բազմաթիվ մեծ վերահսկողական լծակներ ոչ միայն պետական սեկտորի այլ նաև տնտեսական խոշոր գործավարների նկատմամբ: Նրա հեռացումը հակառակ ճամբար, որտեղ ավելի շատ հավաքվում են տնտեսապես կենսունակ ուժերը, կարող է շատ ավելի վտանգավոր լինել Սարգսյանի համար, քան Օհանյանի հեռացումն էր: Իսկ այս շարքի ամենախոշոր հարվածը նա թերևս ստացավ Հովիկ Աբրահամյանից: Աբրահամյանը նախ չի հերքում, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից և ավելին, հայտարարում է, որ մնալու է քաղաքականության մեջ: Սա արդեն էլ ավելի է լրջացնում գործընթացներն այս փուլում:

Աբրահամյանի հայտնվելը ցանկացած թիմում, դա կլինի Ծառուկյանի, թե Օհանյանի, լրջագույն հարված կարող է լինել Սարգսյանի համար: Աբրահամյանը չէր էլ թաքցնում, որ վարչապետի աթոռից զրկվելն իր համար հիմնավորված չէ: Իսկ եթե նայենք այս նոր կառավարության գործունեությանը, ապա կարող ենք փաստել, որ նրա պնդումները մերկապարանոց չեն: Նոր վարչապետը, անձնական փիառից զատ, դեռ ոչնչով աչքի չի ընկել: Քանի որ խոսք գնաց նոր վարչապետի մասին, ապա կարող ենք ասել, որ ներկուսակցական խաղերում, ինչպես նաև ձայներ ապահովելու գործընթացում, նա չի կարող կատարել այն դերակատարումը, ինչն ուներ Հովիկ Աբրահամյանը: Այս ամենին զուգահեռ, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ իշխանամերձ որոշ օլիգարխներ, կարող են համալրել ոչ իշխանական ճամբարներից որևէ մեկը: Սրա ազդակներից մեկը կարող ենք համարել նաև, բոլորովին վերջերս ՊԵԿ ստուգումները ՍԱՍ գրուպին պատկանող սուպերմարկետներում:

Այսպիսով, ի՞նչ է ստացվում: Սերժ Սարգսյանը, իր համար կարևորագույն փուլում, կորցնում է թիմի առանցքային խաղացողներից միանգամից երեքին: Շարքը դեռ կշարունակվի մինչև ապրիլ: Սրանից զատ, նրա շախմատային պարտիաները կարծես արդեն չեն արդարացվում ոչ արտաքին ասպեկտում, ոչ ներքին խնդիրներում: Հասկանալի է նաև, որ ՀՀԿ-ն միաձույլ կառույց չէ: Այնտեղ գաղափարական ընկերներ շատ քիչ կան և հավաքվածներն իրականում ավելի շատ ունեն անձնային, տնտեսական, քաղաքական շահեր: Ուստի, յուրաքանչյուր դրվագ, որը կթուլացնի ՀՀԿ-ն թեկուզ մեկ տոկոսով, կբերի նոր արտահոսքերի: Սա գիտակցում է նաև Սարգսյանը: Սակայն չի կարողանում կանխել այս ամենը, որովհետև ռեսուրս չի մնացել ոչ միայն ՀՀԿ-ում, այլ նաև Հայաստանում ընդհանրապես: Ի սկզբանե կարող ենք բացառել բաժանված Հայաստանի վերաբաժանումը: Այս ամենի խորացման հետևանքում, կարող է Հայաստանում լինել իշխանափոխություն: Սակայն այն այս փուլում հնարավոր չէ արմատական ընդդիմության կողմից, քանի որ այն թույլ է: Այդ իշխանափոխությունն ավելի շատ հնարավոր է ոչ իշխանական դաշտի կողմից: Ասել կուզե` բուրժուադեմոկրատական հեղափոխություն` դեմոկրատիայի բաղադրիչի բացակայությամբ:

Վահրամ Թոքմաջյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation