Գամբիայի նախկին նախագահին թույլատրել են իր հետ տանել թանկարժեք մեքենաների հավաքածուն
INTERNATIONAL NEWSԳամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեին թույլատրել են պահել եւ թանկարժեք մեքենաների հավաքածուն եւ տեղափոխել իր հետ Հասարակածային Գվինեա, հաղորդում է ՌԻԱ Նովոստնի–ն՝ վկայակոչելով France-Presse-ը։
Գամբիայի նորընտիր նախագահ Ադամա Բարոուի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Ջամեին երկրից շաբաթ օրը արտաքսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։
«Միջոցներն են ձեռնարկվել, կառավարությունը ամբողջությամբ պատրաստ է եւ իրականացնում է աջակցություն նախկին նախագահ Ջամեի հեռանալու հարցում։ Եզրակացրել են, որ ավելի լավ է նա հիմա հեռանա իր ողջ ունեցվածքով, քան հետո վերադառնա եւ ստուգի դրա առկայությունը», – ասել է Բարոուի պաշտոնական ներկայացուցիչը։
Նշվում է, որ արդեն բեռնատար ինքնաթիռ են հասցվել նախկին նախագահին պատկանող երկու Rolls-Royce եւ մեկ Mercedes ավտոմեքենաները, մնացածը սպասում են իրենց հերթին։



