ԱՄՆ-ի Սենատը Մայքլ Փոմփեոյին հաստատեց ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 23-ի երեկոյան կայացած նիստում Կանզասի նահանգից կոնգրեսական Մայքլ Փոմփեոյին հաստատել Է Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրենի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջարկել Էր նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության նոր ղեկավարին պաշտպանել են ոչ միայն հանրապետականները, այլեւ դեմոկրատները: Նրա օգտին քվեարկել Է 66 սենատոր, դեմ են արտահայտվել 32-ը: Նույն օրն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսն ընդունել Է ԿՀՎ-ի նոր ղեկավարի երդմնատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



