Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակին միջոցառումներ են տեղի ունեցել Կրակովում

SOCIETY

  Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հունվարի 20-ին հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի և Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով Կրակով քաղաքում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ` նվիրված Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյա հոբելյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկ ացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառումների մեկնարկը տրվեց Կրակովի թագավորական Վավել ամրոցի Մայր տաճարում, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց հայերին հատուկ արտոնություններ շնորհած Լեհաստանի երևելի թագավորներ Կաժիմեժ Մեծի և Վլադիսլավ Յագելոյի հիշատակին։

Այնուհետև, Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտական միջոցառում տեղի ունեցավ Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկում` Կրակովի Յագելոնյան համալսարանում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի նախորդ գումարման Սենատի անդամ, հայազգի քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ Սեյմի պատգամավոր, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շիմոն Ստանիսլավ Գժինսկին:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ 2017 թվականը հոբելյանական տարի է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի, այլև հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների առումով, որի 25-ամյակը լրանալու է փետրվարի 26-ին: Դեսպանի խոսքերով այս երկու հոբելյաններն իրենց էությամբ փոխկապակցված են միմյանց հետ, քանզի հայ-լեհական միջպետական բարեկամական հարաբերությունները հենվում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքերի վրա, որի լավագույն արտահայտությունը Լեհաստանում հայերի դարավոր ներկայությունն է, որի ընթացքում նրանք իրենց դրսևորել են լ ավագույն կողմերով` այդ կերպ վաստակելով Լեհաստանի թագավորների և իշխանավորների բարեհաճությունն ու արտոնությունները, ինչպես նաև լեհ ժողովրդի անկեղծ հարգանքն ու համակրանքը:

Միջոցառմանը Լեհաստանի հայ համայնքի և նրան շնորհված արտոնությունների մասին ծավալուն զեկույցով հանդես եկավ Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, Լեհաստանի հայ համայնքի պատմության հարցերով հետազոտող գիտնական, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան:

Նույն օրը Կրակովի Յագելոնյան համալսարանական խորհրդի Սուրբ Աննա եկեղեցում Լեհաստանի Հայ Կաթողիկե Սուրբ Եկեղեցու Հարավային թեմի առաջնորդ, Վարդապետ Տադեուշ Իսակովիչ-Զալեսկու հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ, որի ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքին, նրա դարավոր պատմությանը, հայ և լեհ ժողովուրդների համերաշխ գոյակցությանը, Լեհաստանի հայ համայնքի նշանավոր գործիչներին և Լեհաստանի տարածքում գոյություն ունեցող հայկական մշակութային հուշարձաններին:

Միջոցառումներին մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (պետական նախարար) Վոյչեխ Կոլարսկին, ԼՀ Սեյմի պատգամավոր, Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շիմոն Ստանիսլավ Գժինսկին, ԼՀ Սենատի նախկին գումարումների անդամ Լուկաշ Աբգարովիչը, ԼՀ արտաքին գործերի նախարարության և Կրակովում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից դիվանագետներ, Լեհաստանի հայ համայնքին, Հայաստանին նվիրված հետազոտություններ իրականացնող ճանաչված գիտնականներ, անվանի հոÕ �ևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank