Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է «Լե Մոնդ» հրատարակությանը տված հարցազրրույցում:
«Պարզապես հարկավոր Է ընդունել, որ Վրաստանը եւ Ուկրաինան կոչված չեն անդամակցելու ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին»,-ընդգծել Է նա:
Նա նաեւ «անպատասխանատու» Է համարել քաղաքական այն գործիչների հայտարարությունները, որոնք կոչ են անում՝ Կիեւին եւ Թբիլիսիին անդամակցություն տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքում եւ Եվրամիությունում:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



