Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն առաջիկա ժամերին ուղղակի բանակցություններ կսկսեն
INTERNATIONAL NEWS Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակությունները հունվարի 23-ին Աստանայում կնստեն բանակցությունների նույն սեղանի շուրջ եւ ուղղակի բանակցություններ կվարեն միջնորդի ներկայությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Է Սիրիայի Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի փոխղեկավար Աբդել Հակիմ Բաշարը:
«Այո, դրանք կլինեն ուղղակի բանակցություններ»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ընդ որում ընդդիմությունից պատվիրակության անդամը չի ճշտել, թե ով Է հատկապես հանդես գալու որպես միջնորդ: Նա պարզաբանել Է, որ դա կարող Է լինել Ռուսաստանը, Թուրքիան կամ ՄԱԿ-ը:
Ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն հայտարարել Է, որ հանդիպման ձեւաչափը քննարկվում Է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան այսօր հայտարարել Է, որ լավատեսորեն Է տրամադրված Աստանայում Սիրիայի շուրջ սկսվող բանակցությունների կապակցությամբ: «Մենք, ինչպես միշտ, լավատեսորեն ենք տրամադրված»,- ասել նա:
Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ այդ երկրի կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ բանակցություններն անցկացվելու են հունվարի 23-24-ին: Դրանց մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, պատվիրակությունները եւ դե Միստուրան:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



