Ամերիկացի կոնգրեսականներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ Հռոմի պապի հետ ձեռքսեղմումից
SOCIETYՄիացյալ Նահանգների Սենատի չորս բարձրաստիճան անդամներ նամակ են հղել կոնգրեսականներին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ձեռքսեղմուներից եւ զրույցներից ձեռնպահ մնալու հանձնարարականներով՝ սեպտեմբերի 24-ին Կոնգրեսի ընդհանուր ժողովի առջեւ նրա ելույթի ընթացքում, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին:
«Հարգելով Պապի գրաֆիկը եւ այն, որ նրա ուղերձին սպասում են, մենք խնդրում ենք, որ դուք ձեռնպահ մնաք ձեռքսեղմումներից եւ զրույցներից կենտրոնական մասով նրա անցնելու ողջ ընթացքում»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը սենատորներին հղված նամակից:
Անցյալ շաբաթ իրենց գործընկերներին սույն հանձնարարականները հղել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները, հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը, դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հարրի Ռիդը եւ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 24 – 25-ը Նյու Յորքում Ֆրանցիսկոս պապի անվտանգությունը, որտեղ նա ելույթ կունենա ՄԱԿ-ում զարգացման հարցերին նվիրված գագաթնաժողովում, կապահովեն 45 հազար ոստիկաններ եւ իրավապահ այլ մարմինների աշխատակիցներ: Ինչպես CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաղորդել Է ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության նախկին աշխատակից Դեյվ Ուիլքինսոնը, այցին նախորդած տասն ամսվա ընթացքում անվտանգության ապահովման պատասխանատու անձինք քննարկել են բոլոր հնարավոր տարբերակները. միայնակ հրաձիգի կողմից սպառնալիքից մինչեւ թունավոր ք իմիկատների օգտագործումը եւ վերելակի կանգառումը բարձրահարկ շենքում:



