Օրվա տրանսֆերային կարևոր անցուդարձն ինֆոգրաֆիկայով
SOCIETYՆերկայացնում ենք օրվա տրանսֆերային կարևոր իրադարձությունները մեկ տողով և ինֆոգրաֆիկայով:
Մարսելի «Օլիմպիկը» առաջարկով կդիմի «Յուվենտուսին» Պատրիս Էվրայի տրանսֆերը գնելու վերաբերյալ:
ՊՍԺ-ն ցանկանում է ամռանը ձեռք բերել Դելե Ալիի և Ադամ Լալանայի տրանսֆերները:
Իվան Պերիշիչը հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդին», «Չելսիին» և «Լիվերպուլին»:
.jpg)
ՊՍԺ-ն «Ատալանտայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի տրանսֆերի դիմաց իտալական ակումբին առաջարկել է 25 մլն եվրո:
«Ֆիորենտինայի» հարձակվող Մաուրո Սարատեն մոտ է «Ուոթֆորդ» տեղափոխվելուն 3 մլն եվրոյի դիմաց:
Չինական «Տյանցզին Ցյուանցզյանը» հետաքրքրված է Մարիո Մանջուկիչի ծառայություններով:
«Նապոլիի» հարձակվող Մանոլո Գաբյադինին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Վերջինիս տրանսֆերի համար «Սաութհեմփթոնը» իտալական ակումբին առաջարկել է 16 մլն եվրո:



