Ըմպելիքներ, որոնք արդյունավետ կերպով մաքրում են լյարդն ու օրգանիզմից դուրս բերում ճարպերը
LIFEՍննդի մարսման ընթացքում մեր օրգանիզմը ենթարկվում է անհավանական ծանրաբեռնվածության: Լյարդը այն օրգանն է, որը տուժում է բոլորից շատ: Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ կատարել դետոկսիկացիա: Օրգանիզմի մաքրումը կնպաստի լյարդի արդյունավետ աշխատանքին:
Եթե լյարդը նորմալ չի գործում, ապա դա բացասաբար է անդրադառնում մյուս օրգանների վրա, հանգեցնում է խանգարումների ու հիվանդությունների առաջացման: Այս ըմպելիքները կօգնեն ձեզ մաքրել լյարդը և օրգանիզմից դուրս բերել ճարպերն ու տոքսինները:
1. Բազմերանգ ըմպելիք
• ½ կիտրոն
• 1 հատ բուլղարական պղպեղ
• 1 հատ խնձոր
• 1 հատ միջին չափի վարունգ
Ներկայացված բաղադրիչներից պատրաստեք հյութ: Շատ կարևոր է, որ ըմպելիքը խմեք թարմ վիճակում, որպեսզի հակաօքսիդանտները թողնեն համապատասխան ազդեցություն: Եթե ամեն օր խմեք 2-ից 3 բաժակ այս հյութից, ապա ձեր լյարդը կմաքրվի և տոքսինները օրգանիզմից դուրս կգան: Այն նաև կբարելավի ձեր ընդհանուր վիճակն ու կհաղորդի առույգություն:
2. Ցիտրուսային համով կանաչ թեյ
• Կես կիտրոնի հյութ
• 1 հատ բանան
• Կես բաժակ կանաչ թեյ (սառեցված)
Կանաչ թեյի էքստրակտի հզոր EGCG( էպիկատեխին-գալլատ) կարող է շատ արագ մաքրել օրգանիզմը:
3. Քրքումով մաքրող ըմպելիք լյարդի համար
• 1 բաժակ ջուր
• ½ գդալ քրքում
• Մի փոքր կոճապղպեղ
• 1 հատ կիտրոնի հյութ
Այս ըմպելիքը կօգնի մաքրել լյարդն ու կազատի աղիներում կուտակված տոքսիներից: Այն նաև կկանխի լեղապարկում քարերի առաջացումը:



