Google-ում գրագետ որոնման 7 հնարքներ
LIFEԻնչպե՞ս ճիշտ որոնել Google-ի որոնողական համակարգում, ինչպե՞ս բազմամիլիոն էջերի մեջից գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
Ներկայացնում ենք մի քանի հնարքներ.
1. Անհրաժեշտ արտահայտությունը (բառակապակցությունը, նախադասությունը) գտնելու համար հարկավոր է չակերտների մեջ առնել այն:
2. Եթե մոռացել եք արտահայտության մեջ որևէ բառ, ապա դրա փոխարեն կրկին վերցրեք տեքստը չակերտների մեջ, իսկ մոռացված բառի փոխարեն գրեք * (աստղանիշ)
3. Կոնկրետ կայքի մեջ նյութ որոնելու համար հարկավոր է նախքան որոնվող արտահայտությունը գրել site:կայքի հասցեն:
4. Եթե ցանկանում եք գտնել նախադասություն, որտեղ որոնվող երկու բառերը լինեն, ապա պետք է օգտագործել & նշանը:
5. Եթե որոնվող արտահայտության մեջ ցանկանում եք բացառել որևէ կոնկրետ բառ, ապա բառից առաջ դրեք – նշանը:
6. Որոշակի ֆորմատի տեղեկատվություն որոնելու համար պետք է արտահայտությունից հետո գրել filetype:PDF (ֆորմատը):
7. Որոնողական համակարգը նաև հաշվիչի հնարավորություն է տալիս, դրա համար հարկավոր է ուղղակի թվերը գումարել, հանել, բաժանել, բազմապատկել՝ կբացվի նաև ընդլայնած Հաշվիչը:



