650 տարի առաջ Կազիմիր թագավորը Լեհաստանի հայերին ներքին ինքնիշխանություն շնորհեց
INTERNATIONAL NEWSՈւղիղ 650 տարի առաջ Կազիմիր Մեծ թագավորը Լեհաստանի հայերին ներքին ինքնիշխանություն շնորհեց: Նրա հիշատակը հարգելու համար հայերը հավաքվել էին Կրակովում նրա գերեզմանը, հայտնում է «Լեհական 3-րդ հեռուստաալիքը»:
Հայերը Սբ. Ստանիսլավի եւ Վացլավի մայր տաճարում ծաղիկներ են դրել թագավորներ Կազիմիր Մեծի եւ Վլադիսլավ Յագելլոնի գերեզմաններին: Հենց Կազմիր թագավորն էր իր գործունեությամբ կապել հայերի եւ լեհերի ճակատագրերը: Հայերն իրենց հերթին օգնել էին դիվանագիտական եւ առեւտրային հարաբերություններ հաստատել Արեւելքի երկրների հետ, ասված է ռեպորտաժում:
Կազեմիր թագավորը հայերին թույլատրել էր Լվովում թեմ բացել եւ նրանց ներքին ինքնիշխանություն շնորհել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



