Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը պետք է շատ խիստ պատասխանի Լուկաշենկոյին

BLOG

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . 

Երեք երկրների քաղաքացի,բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ծավալվող իրադարձություններն արդեն վերածվել են միջազգային հարցի,որի մեջ ներգրավված են Լապշինի երկու "հայրենիքները"՝ՌԴ-ն և Իսրայելը,ինչպես նաև Բելառուսը,Ադրբեջանը և Հայաստանը...Ամենապասիվն այս հարցում Հայաստանն է,որի ԱԳՆ-ն փորձում է հայաստանյան հասարակությանը ապացուցել,որ իրենք ահռելի գործ են անում,սակայն,ի տարբերություն ռուսների և հրեաների արածի,որը ցայտուն երևում է,մերոնց գործն ինչպես միշտ կամ չի երևում ...

Ադրբեջանական կայքերը շատ հիացած տեղեկացնում են,որ Արցախ այցելած և այդ պատճառով անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալված Լապշինին Բելառուսի նախագահ՝Եվրոպայի վերջին բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է հանձնել Բաքվին..Բելառուսի Գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը ստորագրել է Լապշինին Բաքվին հանձնելու փաստաթուղթը...Հարցն արդեն լուծված է և շուտով հայերի բարեկամ Լապշինը կհայտնվի Բաքվում,որտեղ պետք է անցնի նվաստացուցիչ մի արրարողակարգ՝ներողություն խնդրի Իլհամից և հայտարարի,որ այլևս չի այցելի Ադրբեջանի "օկուպացված տարածքներ"...Սակայն Բաքվի ախորժակը գալիս է "ուտելու ժամանակ"...Հիմա էլ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկեր Իսրայելի միջոցով ներողություն է պարտադրել խնդրել Լապշինի մորից,ով արդեն դիմել է ապշերոնյան սուլթանին,որի մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկա-Սպիվակովան...

Այսպիսով,ՀՀ-ի հետ նույն ռազմա-քաղաքական և տնտեսական խմբավորման անդամ Բելառուսը բացեիբաց վիրավորեց Հայաստանին,ցույց տալով,որ թքած ունի պաշտոնական Երևանի կարծիքի և խնդրանքների վրա...Եթե Հայաստանի իշխանություններն այս ամենը անպատասխան թողնեն,ապա կարելի բարձրաձայն ասել,որ Հայաստանի ԱԳՆ-ն Լուկաշենկոյի ջանքերով ոչնչացված է...
Այս իրավիճակի մեղավորը մենք են,որ Մինսկում վեր ընկած ինչ-որ կոլխոզնիկ հանդգնում է մեզ հետ այս կերպ խոսել...Այս ամենը սպասելի էր,քանի որ պաշտոնական Երևանը,երբ անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմին շատ մեղմ արձագանքեց Մինսկից հնչած հակահայկական զառանցանքներն(ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ընդամենը կանչել էին մի սուրճ գավաթի շուրջ զրուցելու ՀՀ-ը ԱԳՆ),ապա գեղցի Բատկան էլ պետք է ավելի լկտիանար...Եվ պատասխանը չուշացավ՝Լապշինի ձերբակալությունը Մինսկում և Բաքվին նրա հանձնման գործընթացի արագացումը...
"Լապշինի գործը" ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է Երևանին համարժեք և խիստ պատասխաններ տալ Բելառուսին...

Առաջին քայլը,որ ՊԵՏՔ է անի ՀՀ-ն՝դա Մինսկում Հայաստանի դեսպանի հետ կանչել է անորոշ ժամանակով...Հայաստանը ՊԵՏՔ է պերսոնա նոն գրատա հայտարարի Բելառուսի Գլխավոր դատախազի տեղակալ Ստուկին,ով ստորագրել է Լապշինին Բաքվին հանձնելու հրամանը...Հայաստանը ՊԵՏՔ է այսուհետ վարի բացեիբաց հակալուկաշենկոյական արտաքին քաղաքականություն՝քաղաքական ապաստան տրամադրի բելառուս ընդդիմադիրներին,հարթակ տրամադրի նրնաց ատիվ գործունեությանը ՀՀ տարածքում և այլն...Քանի որ Լուկաշենկոն Իլհամ Ալիևի պատվերով ամեն ինչ արեց,որ ռոտացիոն կարգով Հայաստաի ներկայացուցիչը չնշանակվի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում ,ապա պաշտոնական Երևանը ՊԵՏՔ է հրաժարվի այդ պաշտոնից և վետո կիրառի՝Բելառուսի ներկայացուցչին թույլ չտա Հայաստանից հետո նույն ռոտացիոն կագով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին նշանակելու հնարավորությունից...

Սա ՊԵՏՔ է լինեն առաջնային քայլերը ,որոնք պաշտոնական Երևանը պետք է կիրառի հետխորհրհդային շրաջնի գլխավոր կոլխոզնիկ,լկտի Բատկա-Լուկաշենկոյի դեմ...
Վերջերս,տխրահռչակ սույն ֆաշիստը,ով իր քաղաքական ընդդիմախոսներին տարրականորեն սպանում էր,հայտարարեց,որ ինքը շատ խիստ կպատժի նրանց,ովքեր անհարգալից խոսեն բելառուս ժողովրդի հետ...Զարմանալի է,որ այդպիսի արտահայտություն անողը չի հարգում իր դիմացինին՝հայ ժողովրդին,որին վիրավորում է իր պահվածքով և բազմաթիվ հակահայակական զառանցանքներով...
Հ.Գ.Հուսով եմ,ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչները իրենց ամբողջ էներգինան կօգտագործեն Հայաստանի թշնամիների և հակառակորդների դեմ պայքարում,այլ ոչ թե ներքին թշնամիներ կփնտրեն և նրանց դեմ հուժկու պայքար կմղեն...

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy