Երեւան-Մեղրի ճանապարհին մեքենան բախվել է սյանն ու շրջվել. կան վիրավորներ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր հունվարի 22-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 66-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 VL 047 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը, այնուհետեւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդն ու ուղեւոր Է. Ղ.-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



