Օծանելիքից ճիշտ օգտվելու 6 պարզ խորհուրդներ
LIFEԱյս փոքր խորամանկությունները կօգնեն ընտրել և պահպանել սիրելի պարֆյումի բույրը:
1. Օծանելիքը ցանեք թեթևակի խոնավեցված մաշկին, նախքան կհագնեք հագուստը:
2. Ոչ մի դեպքում օծանելիքը մի ցանեք մազերին:
3. Օծանելիքը ցանելիս այն մատներով մի սրբեք: Թողեք, որ այն ինքնուրույն ներծծվի:
4. Կինը «հարազատ» օծանելիքի հոտը դադարում է զգալ այն ցանելուց 10 րոպե անց: Եթե ձեր ընտրած օծանելիքը իր մասին զգացնել է տալիս մի քանի ժամ, ձեզ մոտ գլխացավ է առաջանում, ապա հարկավոր է հրաժարվել դրանից:
5. Նույն «ախտանիշները» կարող են առաջանալ նաև կեղծ օծանելիք օգտագործելիս: Առաջին պահին դուք կզգաք հոտը, սակայն բույրի վերին նոտաները կանհետանան, իսկ մնացած ժամանակ մարդիկ կզգան տհաճ հոտը: Այդ «յուրահատուկ» հոտը կբացահայտի պարֆյումի կեղծ լինելը:
6. «Պարֆյումը քսեք այնտեղ, որտեղ կցանկանաք, որ ձեզ համբուրեն»,-ասում էր Կոկո Շանելը:



