Ford-ը ներկայացրել է Mustang-ի նորացված տարբերակը
SOCIETYԱմերիկյան Ford ընկերությունը ներկայացրել է Mustang կաբրիոլետի թարմացված տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորույթը, ինչպես կուպեի դեպքում, համալրվել է ամբողջական թվային կառավարման վահանակով և 10 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:
Ատաքինից մեքենան լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Այն կրկնում է երկդռնանի մոդելի դիզայնը, բացառությամբ, որ նոր լուսարձակներ է ստացել:
Ինտերիերը բացահայտող լուսանկարներ դեռ չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ կառավարման վահանակը փոխարինվել է 12 դյույմ անկյունագծով LCD-էկրանով:
Mustang-ի նոր մոդելը ներկայանալու է երկու շարժիչային տարբերակով` 2.3 լիտր ծավալային, 4 մխոցային երկտուրբո շարժիչով և 5 լիտր ծավալային V8 շարժիչով: Մեքենայի վաճառքն ԱՄՆ-ում կմեկնարկի աշնանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



