Փարաքարում Range Rover-ը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել, կան վիրավորներ
SOCIETYԱյսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 17:10-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ Range Rover մակնիշի 35 AS 434 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիները բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



