Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ-Չինական հարաբերությունների զարգացումը և հայ-իրանական երկաթուղու կառուցման հեռանկարները

ECONOMICS

Չինաստանի հետ Հայաստանի փոխհամագործակցությունը վերջին տարիներին զարգանում է մեծ թափով: Երկու երկրների գործակցության խորացումը հիմնականում պայմանավորված է ինչպես տարածաշրջանում Չինաստանի հետաքրքրությունների մեծացմամբ, այնպես էլ ԵԱՏՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում կապերի խորացմամբ:

Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են լայն սպեկտրով, որը ընդգրկում է համագործակցության ընդգրկուն շրջանակ` գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն, զբոսաշրջությունից մինչև գիտություն և տեխնիկա և այլն: Աճում է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, որի ծավալները հասնել են ավելի քան կես միլիարդ դոլարի:

Սակայն հարկ է նշել, որ Չինաստանի հետ Հայաստանի գործակցությունը ամբողջ ծավալով չի իրականացվում: Այդ է պատճառը, որ առաջացել է համապատասխան էժան և որակյալ տրանզիտային ուղիներ ստեղծելու անհրաժեշտություն, որը հնարավոր կդառնա Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ և դեպի Չինաստան տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ:

Գաղտնիք չէ, որ այս հարցում շահագրգռված է նաև Իրանը, որի շահերից է բխում «Մետաքսի» ճանապարհի տրանսպորտային միջանցքի ստեղծումը Չինաստանից դեպի Եվրոպա, որը նախընտրելի է, որ անցնի Իրանի և Հայաստանի տարածքներով: Այս հանգամանքով էլ պայմանավորված է Իրան–Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերի կյանքի կոչումը:

Հայաստանի համար Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունն ունի ռազմավարական նշանակություն, որը ոչ միայն հնարավորություն կընձեռնի առանցքային դերակատարություն ստանձնել տարածաշրջանում, այլև գրանցել առևտրաշրջանառության զգալի աճ Իրանի, Չինաստանի և տրանսպորտային միջանցքի ուղու վրա գտնվող այլ երկրների հետ, միաժամանակ բարձրացնել ՀՀ բնակչության կենսամակարդակը:

Բացի այդ երկաթուղու կառուցման պարագայում Հայաստանը կապող օղակի դեր կստանձնի Վրաստանի և Իրանի միջև, և հաշվի առնելով տարածաշրջանում, հատկապես Թուրքիայում, տեղի ունեցող իրադարձությունները, դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ կատարելու համար Հայաստանի տարածքն անվտանգության տեսանկյունից ավելի գրավիչ է դառնում:

Վերջին շրջանում հայ-իրանական երկաթուղու կառուցման հարցը լրացուցիչ հրատապություն է ստացել, ինչը որոշակի առումով պայմանավորված է նաև Իրանի և վեցնյակի միջև միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնությամբ: Օրերս Չինաստան էր մեկնել նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով չինացի իր գործընկերոջ հետ քննարկել էր տրանսպորտի և երկաթգծի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Տեղի ունեցած քննարկումից զատ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մոտ ժամանակներս կայցելի Իրան և Չինաստանի նախագահի իրանական այցի ժամանակ կքննարկվեն «Մետաքսե ճանապարհ» նախագծի իրագործումը, բեռնափոխադրումների ոլորտում հարաբերությունների զարգացումը, ինչը մասնավորապես վերաբերում է երկաթուղային ու նավահանգստային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների զարգացմանը։

Հիշեցնենք, որ երկաթուղու կառուցման հարցում Հայաստանը ևս հետևողականորեն աշխատում է իրանական և չինական կողմերի հետ: Հարկ է նշել, որ Հայաստանը չինական կողմից ստացել է երկաթուղու կառուցման ֆինանսավորման հետ կապված կոնկրետ առաջարկներ:

Երկաթուղու շինարարության աշխատանքների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից հատկապես առանձնահատուկ կարևորություն ունի ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի այցը Չինաստան: Այցի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի վարչապետները մանրամասն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը:

Չինական կողմը վերահաստատել է իր հետաքրքրվածությունը այդ հարցում և խոստացել աջակցել: Բացի այդ ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանը պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում:

Չինաստանի կառավարության ղեկավարը ընդունել է Հայաստան այցի հրավերը, որի ընթացքում հավանաբար կհամաձայնեցվեն Հայաստան-Իրան երկաթուղու և ճանապարհային միջանցքի կառուցման հետ կապված անհրաժեշտ դետալները:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ երկաթուղու կառուցումը տևական ժամանակ կպահանջի թե կառուցման մանրամասնությունները համաձայնեցնելու, թե բուն կառուցման գործընթացն ավարտին հասցնելու համար, ուստի պետք է զինվել համբերությամբ, չհուսահատվել և հետևողական աշխատանքի միջոցով իրականություն դարձնել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը:

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders