Մյանմայում ազատ են արձակվել պատանդ զբոսաշրջիկներն
SOCIETY Մյանմայում բանակցությունների շնորհիվ ազատ են արձակվել պատանդ վերցրված 40 զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Nation TV-ին:
Նշվում է, որ Թայլանդից զբոսաշրջիկներին պատանդ էին վերցրել տեղացի ժողովուրդների ներկայացուցիչներից բաղկացած գրոհայինների խումբը՝ Մյանմայի Կարեն նահանգի տարածքում:
Նրանք Թայլանդի իշխանություններից պահանջում էին ազատել իրենց անդամներից մեկին, որին թագավորության իրավապահները նախկինում ձերբակալել էին թրաֆիքինգի մեղադրանքով:
Բանակցություններից հետո զինյալները համաձայնվել են ազատ արձակել պատանդներին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն զինյալները ձերբակալված չեն և սպառնում են կրկին պատանդ վերցնել Թայլանդի բնակիչներից, եթե իրենց պահանջները չկատարվեն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



