Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Վանաձորում բացվել է Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցը

SOCIETY

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հունվարի 20-ին տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գ ործարար համայնքի ներկայացուցիչներ, Ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:

Ինչխես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:

«Անցած տարի Հայաստան ժամանեց Յանդեքս.Տաքսին, Յանդեքս.Քարտեզների վրա հայտնվեցին տվյալներ խցանումների մասին և Երևան քաղաքի մանրամասն համայնապատկերները, վարորդները սկսեցին օգտագործել Յանդեքս.Նավիգատորը, իսկ Յանդեքս.Փողերը, հայ գործընկերների հետ համատեղ, սկսեցին կատարել դրամական փոխանցումներ: Սակայն Յանդեքսը միայն ծառայությունների համակարգ չէ: Այն իրականացնում է նաև կրթական ծրագրեր: Հայաստանում բավականին բարձր է գիտական կադրերի մակարդակը, և մենք համոզված ենք, որ այստեղ կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց կարելի է օգնել բացահայտել իրենց ներուժը: Մայրաքաղաքում ուսման շատ հնարավորություններ կան, այդ իսկ պատճառով ծրագրավորման դպրոցները կբացվեն առաջին հերթին շրջաններում, որտեղ դրանք առավել օգտակար և արդյունավետ կլինեն»,- նշում է Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկեն հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է:

Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական: Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց կդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեք սի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նպաստում է Հայաստանում տեղեկատվական և բարձրագույն տեխնոլոգիաների զարգացմանը, մեծ ուշադրություն է դարձնում կադրերի պատրաստմանը և ուսուցմանը, դպրոցական տարիքի երեխաների համար իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, այդ թվում նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Մանսավորապես՝ այդտեղ կազմակերպվել են Kodu վիզուալ ծրագրավորման լեզվի դասընթացներ Վանաձորի և Լոռու մարզի այլ համայնքների դպրոցականների համա ր:

2016 թվականին առաջին անգամ հանրապետությունում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են C++ (basic), Python և HTML5 ծրագրավորման լեզուների առցանց դասընթացներ 9-12-րդ դասարանների աշակերտների համար SoloLearn կրթական հարթակի կիրառությամբ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն է: Ռուսաստանում ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթության շրանակներում զարգացնում է տարբեր կրթական ծրագրեր: 2007 թվականից Յանդեքսում գործում է Տվյալների վերլուծության դպրոցը՝ երկամյա երեկոյան դասընթացներ, որոնց ժամանակ դասավանդում են մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ: 2014 թվականին Յանդեքս ընկերությունը, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ, բացեց համակարգչային գիտությունների ֆակուլտետ: Յանդեքսի հիմնական ամբիոնը գործում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Ընկերության կրթական ծրարերի մասին մանրամասն կարող եք կարդալ Յանդեքսի ակադեմիայի կայքում:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan