Թևան Պողոսյան. «Ապագա խորհրդարանում հայտնվելու ցանկություն չունեմ»
INTERVIEW
Քաղաքական դաշտում տեղի են ունենում խմորումներ՝ քաղաքական տարբեր կուսակցություններ ու անհատներ փորձում են հավաքվել այսպես կոչված գաղափարի շուրջ, սակայն հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս աններդաշնակության հարցը: Այսօրվա դրությամբ խորհրդարանական ընտրություններում մասնակցություն ունենալու համար այնպիսի թիմեր են ձևավորվում, որոնք թերևս միայն զարմանք են առաջացնում:
Ստեղծված վիճակի և այն հարցի շուրջ թե արդյոք արհեստականորեն միավորված թիմերը պառլամենտական ընտրություններից հետո չեն կանգնի փլուզման եզրին, Past.am-ը զրուցեց ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար, անկուսակցական պատգամավոր Թևան Պողոսյանի հետ.
«Եթե հիմնվենք նախկին բացասական մշակույթի ու իրականության վրա, ապա միգուցե կարելի է կանխատեսել, որ վերջում ամեն ինչ վատ է լինելու, սակայն հարցը կարելի է դիտարկել այլ անկյունից՝ միգուցե մարդիկ փորձում են հասկանալ նախկին սխալներն ու քայլեր կձեռնարկեն, որ չկրկնեն դրանք: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Իրենք ցանկանում են միանալ՝ թող միանան»,– ասաց պատգամավորն անկեղծանալով, որ իրեն չեն հետաքրքրում անհատների միավորվելը. «Ինձ հետաքրքրում են միայն այն ծրագրերը, որոնք իրենք առաջ կքաշեն: Կասեմ, որ մինչև հիմա ծրագրեր չեմ տեսել ու չգիտեմ՝ ով որ հարցի շուրջ ինչ դիրքորոշում ունի: Դժվար է այս պարագայում որևէ բան ասել»:
Շարունակելով խոսքը քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների շուրջ, պատգամավորը նշեց, որ իրականում դաշտում չի նկատվում պասիվություն. «Ընթանում են քննարկումներ ու մինչև չլինեն վերջնական որոշումներ, երևի այդ ժամանակ էլ կլինի շատ ակտիվ իրավիճակ: Քանի որ հիմա նախապատրաստական ժամանակահատված է երևի ավելի շատ պատրաստվում են լռության մեջ՝ տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ, պարզապես դեռ խուսափում են բարձրաձայնել: Դա նորմալ գործընթաց է»:
Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանի՝ տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներին, ապա պատգամավորն ասաց, որ իր մոտ դեռ փոփոխություններ չեն նկատվում. «Պետք է լինեն ծրագրեր, որոնք ուսումնասիրելուց հետո նոր կհասկանամ, այնտեղ անելիք կա կամ՝ ոչ: Իսկ հիմա մնում եմ այն տեսակետին, որ ապագա խորհրդարանում հայտնվելու ցանկություն չունեմ, ավելի շատ ցանկանում եմ վերադառնալ այն կենտրոն, որտեղ նախկինում աշխատել եմ»:
Սոսե Չանդոյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card