Ինժեներական միտքը հզոր ուժ է, և այն պետք է օգտագործել երկիրը զարգացնելու համար
INTERVIEWՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված «Հին Նոր տարին» նախկին շրջանավարտների հետ միասին նշելը լավ առիթ էր նրանց բուհի տանիքի տակ հավաքելու, տոնական օրը հարազատ միջավայրում միասին նշելու, ինչպես նաև տարբեր տարիների շրջանավարտներին միմյանց հետ ծանոթացնելու համար:
Միջոցառման մասնակիցները դասական երաժշտության մեղեդիների ներքո հիշում էին խորհրդային տարիներին բուհի ունեցած երբեմնի համբավի, ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի նվաճումների ու խորհրդային կարգերի փլուզումից հետո ինժեներական բուհի շրջանավարտների ունեցած դժվարությունների մասին:
Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը Past.am-ի հետ զրույցում համեմատելով խորհրդային տարիներին պոլիտեխնիկական համալսարանի ձեռքբերումները ներկա ժամանակաշրջանի հետ, նշեց որ տարբերությունը զգալի է մի քանի պատճառով:
«80–ականների վերջին բուհի ուսանողները ողջ հանրապետության ուսանողության 40%–ն էին կազմում: Եվ նախկին 25 հազարի փոխարեն ներկայում բուհի ուսանողների թիվը մոտ 9 հազար է: Բացի այդ, այս 20 տարիների ընթացքում մասնագետների սերնդափոխության ոչ բնականոն պրոցեսի պատճառով, որոշ մասնագիտությունների գծով ստեղծել են դժվարություններ: Բայց մեկ բան ուրախալի է, որ մոտիվացված ուսուցումը դարձել է ժամանակի պահանջ, ինչը որ հաջողությամբ իրականացվում է բուհում»,– ասաց Մարուխյանը:
Չցանկանալով ավելի լայն սպեկտրով հետահայաց անդրադարձ կատարել, Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորն ասաց, որ խոստանում է ամեն ինչով աջակցել, որպեսզի վերականգնվեն ինստիտուտում եղած հին ավանդույթները: Հին ավանդույթներից արդեն վերականգնվել են ուսանողական շինարարական ջոկատները և ուսանողների ջանքերով անցյալ տարի վերանորոգել Հանքավանի ուսանողական ճամբարը:
Մարուխյանը չբացառեց, որ կվերականգնվեն նաև «Ուսանողական գարուն» մրցույթ–փառատոները, որի ժամանակ ուսանողները շփվելով միմյանց հետ կարողանում էին հարազատ միջավայրում իրացնել իրենց մտքերն ու կիսվել մտահղացումներով:
«Մենք այդ ավանդույթները նույնպես փորձում ենք վերականգնել: Եվ անկախ ամեն ինչից, ինչպիսի սև ամպեր ու քամիներ էլ անցան, հաստատությունն իր խոր արմատներով կարողացավ կանգուն մնալ և պահպանել ինքն իրեն»,– ասաց բուհի ռեկտորը:
Մարուխյանը նշեց նաև, որ հաստատությունը մեր երկրին բազում հայտնի պետական, ռազմական հասարակական ու քաղաքական գործիչներ է տվել: Բացի այդ, կարողացել է փայլուն կատարել նաև իր հիմնական ամենակարևոր առաքելությունը՝ ապահովել ու նպաստել երկրի տնտեսության զարգացմանը:
«Ես վստահ եմ, որ պոլիտեխնիկական ինժեներական միտքը հզոր ուժ է, և այն պետք է օգտագործել մեր երկրի առաջընթացն ապահովելու համար: Տա Աստված, որ ներկա պայմաններով և հնարավորություններով Պոլիտեխնիկական ինստիտուտին կրկին հաջողվի տեխնոլոգիական ճեղքում իրականացնել և նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը»,– ասաց Մարուխյանը:
Արմինե Գրիգորյան
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



