Եթե այս հատվածում խալ ունեք, հարստանալու հնարավորություն կա
PHOTO168.am-ը գրում է․

Esotericblog.ru կայքը գրում է, որ խալերի ձևի, չափի և դիրքի միջոցով կարելի է հասկանալ, թե որտեղից է հարկավոր հարստություն սպասել։
Խալի դիրքը
- Անրակների տակ. սա առատության, զգալի եկամտի նշան է, որը պարզապես «կթափվի գլխին»։
- Ոտնաթաթի վերևի հատվածում տեղակայված երկու խալերը խորհրդանշում են եկամտի գաղտնի աղբյուրներ։ Դա մեծ, բայց անազնիվ ճանապարհով վաստակած գումարի նշան է։
- Ճակատին. այս հատվածում խալ ունեցող մարդիկ լի են էներգիայով, աշխատասեր են. հաջող, այդ թվում եկամտի առումով։ Որքան այն մոտ է ճակատի կենտրոնական հատվածին, այնքան բարենպաստ է դրա նշանակությունը։
- Դաստակին. խոսում է հարստության մասին։ Սա հավատարմության և վճռականության, առատաձեռնության և ծաղկման նշան է։
- Կոկորդին. այս հատվածում առկա խալն ավետում է ձեռնտու ամուսնության կամ հրաշալի կարիերայի մասին։
- Աջ հոնքի վրա. ուրախ, ակտիվ բնավորության, քաջության և հաստատակամության նշան է։ Այս հատկությունները կօգնեն հաջողության հասնել և հարստություն կուտակել։
- Ձակ կրծքի վրա. հաճախ հանդիպում է աշխատասեր, խոհեմ անձանց շրջանում։ Նրանց կյանքը հաջող է դասավորվում։
- Աջ ծնկի վրա. գործնական բնավորության սիմվոլ, որը բերում է նյութական մեծ հաջողություն։
- Ոտքերի մատներին. այս հատվածում խալ ունեցող կնոջ կյանքում կհայտնվի հարուստ և առատաձեռն տղամարդ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



