Ֆրանսիայի նախկին նախարար Ամոնը հաղթել է «ձախերի» փրայմերիզների եզրափակիչ բանավեճերում
SOCIETYՖրանսիայի կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը նվազագույն առավելությամբ հաղթանակ Է տարել սոցիալիստների կուսակցության փրայմերիզների մասնակիցների երրորդ բանավեճերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Elable ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:
Այսպես, հարցվածների 29 տոկոսն այն կարծիքին Է, որ Ամոնի ելույթն առավել համոզիչն Էր: Եվս 28 տոկոսը նախապատվությունը տվել Է Էկոնոմիկայի նախկին նախարար Առնո Մոնտեբուրին: Երրորդ տեղն զբաղեցրել Է նախկին վարչապետ Մանյուել Վալսը՝ ստանալով ձայների 21 տոկոսը:
Մինչդեռ, հարցման այն մասնակիցների շրջանում, որոնք «ձախերի» կողմնակիցներն են, Ամոնն առաջատարն Է ավելի զգալի առավելությամբ. նա ստացել Է ձայների 34 տոկոսն այն դեպքում, երբ Վալսն զբաղեցրել Է երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 24 տոկոսը, իսկ Մոնտեբուրը երրորդն Է դարձել՝ հավաքելով ձայների 23 տոկոսը:
Սակայն, Le Figaro թերթի կայքում անցկացված առցանց-հարցման համաձայն, ներկայում հարցվածների 22 տոկոսը կարծում Է, որ «ձախերի» փրայմերիզների երրորդ բանավեճում առավել համոզիչ Է եղել Վալսը: Նրան հետեւում Է Մոնտեբուրը (20 տոկոս), երրորդ տեղը ձայների 15-ական տոկոսով կիսում են Ամոնը եւ նախկին նախարար Սիլվիա Պինելը:
Ֆրանսիայում սոցիալիստների փրայմերիզների մասնակիցների եզրափակիչ բանավեճերն անցկացվել են հունվարի 19-ի երեկոյան: Ֆրանսիական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ, հարցումների արդյունքների համաձայն, առաջին եւ երկրորդ բանավեճերում հարցման մասնակիցներն առավել համոզիչ են համարել Մոնտեբուրի ելույթները:
Փրայմերիզների նպատակը ձախամետ ֆրանսիական կուսակցություններից Ֆրանսիայի նախագահի միասնական թեկնածուին որոշելն Է: Քվեարկության առաջին փուլը կկայանա հունվարի 22-ին, իսկ երկրորդը՝ հունվարի 29-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Ucom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia
5
Idram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system Idram...



