Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները

SOCIETY

ՌԴ պաշտպանության նախարարության «Վոյեննոյե օբոզրենիե» հանդեսը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղակայել է «Նեբո-Մ» կոչվող ռադիոտեղորոշիչ գերհզոր համալիրներ:

Հեղինակ Եվգենի Դամանցևը հոդվածում նշում է, թե «Նեբո-Մ» համակարգը արժանի պատասխան է լինելու Ադրբեջանի կողմից ձեռքբերված իսրայելական «Green Pine» ռադարներին և կարող է վերահսկել նաև Թուրքիայի, Վրաստանի, Սիրիայի ու Իրաքի օդային տարածքները, իսկ ՆԱՏՕ-ի ու Իսրայելի օդուժի ցանկացած չհաստատված գործողություն Մերձավոր Արևելքում,- շարունակում է Դամանցևը,- կֆիքսվի Գյումրիի բազայում:

  

Խոսելով «Նեբո-Մ»-ի նշանակության մասին՝ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ասում է, որ նշված կայանը լավ ռադիոտեղորոշիչ համակարգ է նախատեսված օդային թիրախներ հայտնաբերելու համար:

«Ընդհանրապես ռադիոտեղորոշիչ կայանը զենք չէ, ուստի այն չի կարող ռազմավարական նշանակություն ունենալ: Սա պարզապես շատ լավ, օգտակար միջոց է օդային թիրախներ հայտնաբերելու համար, այսինքն՝ դա ամրապնդում է այն երկրի հակաօդային պաշտպանությունը, որն ունի այդ համակարգը»,- ասաց Խրամչիխինը:

Փորձագետի խոսքերով՝ «զենքը չի մտածում, թե ում համար է ինքը նախատեսված, այլ օգտագործվում է այնպես, ինչպես իրեն կառավարող մարդիկ են ուզում՝ իր հնարավորություններին համապատասխան», ուստի համակարգը կարող է օգտագործվել ցանկացածի դեմ՝ կախված տվյալ իրավիճակից, լինի Թուրքիան, Ադրբեջանը կամ մեկ այլ պետություն:

«Վրացական մամուլը ուշադրություն դարձրել է Գյումրիի ռազմաբազայի նոր ձեռքբերման մասին տեղեկությանը», նշեց թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն՝ ավելացնելով.

«Չէի ասի, թե Ռուսաստանը այդ համակարգը տեղադրել է Հայաստանում միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նմանատիպ կայան է տեղակայել իր տարածքում: Այս իրադարձությունը անհրաժեշտ է դիտարկել ավելի գլոբալ գործընթացների ու իրադրության համատեքստում, նկատի ունեմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Ըստ էության, Ռուսաստանը, որպես ռազմաքաղաքական խաղացող, ներկայացնում է իր ռազմաքաղաքական հավակնությունները Մերձավոր Արևելքում»:

Հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը Վրաստանի անվտանգության տեսանկյունից, Վասաձեն պատասխանեց, որ հաշվի առնելով Վրաստան-Ռուսաստան բավական բարդ հարաբերությունները և այսօրվա «զինադադարի վիճակը» երկու երկրների միջև՝ բնական է, որ այս փաստը չի կարող չմտահոգել վրացական կողմին:

«Բնականաբար, ինքը Վրաստանը չի կարող ադեկվատ քայլեր ձեռնարկել, բայց կողջուներ այդպիսի քայլերը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից: Ճիշտ է, մենք չգիտենք, թե ինչպես իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, բայց ինքը ՆԱՏՕ-ն հայտարարել է Սև ծովը՝ իր կենսական շահերի գոտի, և դրան միացել են նաև այնպիսի անդամ պետություններ, ինչպիսիք են Ռումինիան և Բուլղարիան: Եվ ի դեպ, եղան խոսակցություններ այն մասին, որ ֆրանսիացիները պատրաստ են հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել Վրաստանին և միացնել Վրաստանը ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին: Կրկնում եմ՝ չկան հստակ երաշխիքներ, որ դա կլինի շնորհիվ այն հանգամանքի, որ Վաշինգտոնում իշխանության է եկել Թրամփի վարչակազմը, և հայտնի չէ՝ ինչ կլինի, բայց եթե դա լինի, ապա վրացական հանրությունը, համենայնդեպս, կողջունի Վրաստանի միացումը ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ին»,- ավելացրեց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

Մոսկվայի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսեյ Մախլայը չի հերքում Վրաստանի գործոնը՝ ասելով, որ Հայաստանում «Նեբո-Մ»-ի տեղակայումը կարող է կապված լինել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ստեղծման հեռանկարի հետ, իսկ ընդհանրապես «Նեբո-Մ»-ը, փորձագետի խոսքերով՝ կամրապնդի Ռուսաստանի զինուժի խմբավորումը Հայաստանում և կնպաստի տարածաշրջանում ուժերի հավասարակշռման վերականգմանը կամ ամրապնդմանը՝ հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում:

- Պարոն Մախլայ, հոդվածում նշվում է, որ «Նեբո-Մ»-ի տեղակայումը Հայաստանում արժանի պատասխան կլինի Ադրբեջանի կողմից իսրայելական ռադարի ձեռքբերմանը, իսկ ավելի լայն իմաստով՝ այն հնարավորություն կտա վերահսկել Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Վրաստանի օդային տարածքները: Ռազմաքաղաքական ի՞նչ նշանակություն ունի այս համալիրը:

- Դուք արդեն պատասխանեցիք բոլոր հարցերին: Այո, իսկապես, նախորդ տարվա նոյեմբերից հայտնի է, որ ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը, և այսօր իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի Երևանը Ռուսաստանից ստանա նոր զինտեխնիկա, ընդ որում դա այնպիսի տեխնիկա չէ, որը մնացել է պահեստներում, այլ լրիվ նոր տեխնիկա է:

Մենք գիտենք, որ վերջին շրջանում շատ լուրջ կերպով զինվել է Ադրբեջանը, որը սկսել է զգալիորեն գերազանցել Հայաստանին իր սպառազինությամբ, իսկ մենք հիշում ենք ռազմական վերջին կոնֆլիկտը, որ եղավ Լեռնային Ղարաբաղում: Ուստի Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ռազմական ուժերը հավասարեցնելու ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը չգայթակղվի հակամարտությունը ռազմական ուղիով լուծելու հեռանկարով, և Ադրբեջանի կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերի ձեռքբերմանը ի պատասխան՝ տեղակայվում են «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ կայաններ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում: Սա տրամաբանական պատասխան է:

Նախ, պետք է նշել, որ «Նեբո-Մ»-ը շատ արդիական համակարգ է, որը նախազգուշացնում է հրթիռային հարձակման մասին: Այն նաև հանդիսանում է ռադիոտեղորոշիչ կայան հեռու տարածությունների համար, ինչպես նաև ռադար, որը տվյալներ է տալիս զենիթա-հրթիռային ստորաբաժանումներին թիրախների գտնվելու վայրի մասին: Ռուսաստանում այսպիսի համակարգերը թվով 10-ն են: Սա շատ մոբիլ և հզոր միջոց է: Սա ցույց է տալիս, որ այս համակարգերը նախատեսված են հարավարևմտյան ուղղության պաշտպանությունը ուժեղացնելու համար: Այստեղ նկատվում է, մասնավորապես, Թուրքիայում ռազմաբազա ունեցող ԱՄՆ-ի հետախուզության շատ մեծ ակտիվություն: Մենք գիտենք՝ Ամերիկան բազաներ ունի նաև արաբական երկրներում, իսկ հետագայում նաև Թուրքիան է պատրաստվում օպերատիվ-մարտավարական, բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել իր տարածքում:

Նշված համակարգը կարող է 200-250 կմ հեռավորության վրա հայտնաբերել թիրախները, ճշգրտել հրթիռների հարվածները և այդպես շարունակ: Այսպիսով՝ սա զգալիորեն ուժեղացնում է Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի խմբավորումը, նպաստում է օպերատիվ-մարտավարական բաղադրիչի համատեղ ամրապնդմանը ռազմական իմաստով: Հայտնի է, որ դրանից առաջ Հայաստանում տեղակայվել էին նաև «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, որոնք տրամադրվել են առանձին համաձայնագրի շրջանակներում: Այս ամենը փոխկապակցված է, որպեսզի հավասարեցվի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում:

Ընդհանրապես Ռուսաստանի և Հայաստանի միջև միջոցառումների շատ մեծ համալիր է իրականացվում: Մեծ ուշադրություն է հատկացվում ռուս-հայկական համատեղ ռազմարդյունաբերությանը ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության, օդուժի և այլ ոլորտներում:

- Դուք նշեցիք «Երկաթե գմբեթի» մասին: Ադրբեջանցիները հայտարարում էին, թե Ադրբեջանը կարող է դրանով հակազդել «Իսկանդերի» հրթիռներին, բայց չէ՞ որ «Երկաթե գմբեթի» հակահրթիռները իրականում ի զորու չեն ոչնչացնել այդ քաշի և այդ ծավալի հրթիռներ:

- Միանշանակ ճիշտ է, չեն կարող: Ուզում եմ ասել, որ ռազմական պայմանագրերի ու համատեղ նախագծերի բոլոր այդ նրբերանգներն ու մանրամասները, այս ամենը նախատեսված է ոչ միայն Հայաստանի, այլ այս տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար:

«Նեբո-Մ»-ի տեղակայումը կապված է նաև այն հանգամանքի հետ, Վրաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ական շատ մեծ խմբավորում տեղակայել իր տարածքում, իսկ դա հեռու չէ, գտնվում է շատ մոտ տարածության վրա:

- Իսկ լայն համատեքստը, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն է և Ռուսաստանի քաղաքականությո՞ւնը:

- Ոչ, սա Ռուսաստանի քաղաքականությունն է՝ ուղղված տարածաշրջանում հավասարակշռության ամրապնդմանը, քանի որ, եթե Վրաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ տեղադրել իր տարածքում, ապա, իհարկե, անհրաժեշտ է ինչ-որ կերպ հակազդել դրան:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League