Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Լոռու մարզում ակտիվ աշխատանքներ են իրականացվել քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ

SOCIETY

 Լոռու մարզում ամփոփվել են ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների՝ 2016 թ.-ին կատարած աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների զեկույցներին ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մյոր Վրեժ Գաբրիելյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, համայնքապետեր և պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին՝ Դ. Կարապետյանը մասնավորապես ասաց. «Լոռու մարզն առաջինն էր, որտեղ բացվեց մեծ կարևորություն ունեցող Ճգնաժամային կառավարման կենտրոնը՝ հագեցած նորագույն սարքավորումներով և համալրված հմուտ աշխատակիցներով: ԱԻՆ ստորաբաժանումների կողմից բնակչությանը մատուցված ծառայություններն այսօր զգալի բարելավվել են: Առաջիկայում ևս կգրանցվեն նվաճումներ, որոնք, անկասկած, մեծ ջանքեր են ենթադրում»:

Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը ներկայացրեց 2016 թ.-ի կատարված աշխատանքները, նախանշեց 2017 թ.-ին սպասվող անելիքները: Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում գրանցված արտակարգ դեպք և պատահարների վիճակագրությունը ՝ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ գրանցվել է 842 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 41 և մարմնական վնասվածք ստացել 498 մարդ: Նյութական վնասի չափը կազմել է 315.256.576 դրամ: 2015 թ.-ի համեմատությամբ՝ մարզում գրանցված դեպքերի և պատահարների թիվն աճել է 17,3 %-ով, զոհերի թիվը նվազել 16,3 %-ով, վիրավորների թիվը աճել 22,5 % -ով , իսկ պատճառված նյութական վնասի չափը նվազել է 2.185.186 դրամով:

Վարչության պետը նշեց, որ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության  համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և իրականացվել են հրամանատարաշտաբային, ցուցադրական, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնց արդյունքում հստակեցվել են համայնքներում առկա խնդիրներն ու բացթողումները:

Ակտիվ աշխատանքնր են տարվել քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ. մարզում հաշվառված են թվով 10 ՔՊ ծառայություններ ու 938 ՔՊ կազմավորումներ: Առաջնային ուշադրություն են պահանջում նաև բնակչության պաշտպանության նպատակով ստեղծված բոլոր պաշտպանական կառույցները: Մարզում առկա 33 ապաստարան և 28 հակաճառագայթային թաքստոց բարելավման կարիք ունի:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել են բնակչության տարհանման և ՔՊ պլաններ՝ հաշվի առնելով մարզի խնդիրներն ու առավելությունները:

Աշխատանքներ են տարվել կապի և ազդարարման ուղղությամբ: Ճշգրտվել են մարզի համակարգի բոլոր մակարդակի մարմինների ղեկավար կազմի ազդարարման և տեղեկատվության փոխանցման սխեմաները, ինչպես նաև՝ մարզում առկա բոլոր ազդարարման սարքավորումների ցանկը: Մարզի 107 համայնքներից տեղային ազդարարում հնարավոր է իրականացնել դեռ 24-ում: Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղադրվել է Պ-166Մ մակնիշի բնակչության ազդարարման կենտրոնական կառավարման լրակազմ համակարգ, թվային ռադիոկապի վերահաղորդակ և ստացիոնար կայան:

Փրկարարական ուժերի պատրաստության և մասնագիտական հմտությունների բարելավման նպատակով յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատ տարվա ընթացքում չորս անգամ անց է կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մի շարք աշխատակիցներ վերապատրաստում են անցել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Լոռու որոնողափրկարարական թիմը մասնակցել է նաև ՄԱԿ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան  36 ժամյա վարժանքին և ստացել ՔՈՓ միջին (ներքին) թիմի որակավորում:

Հայակական Կարմիր խաչի կողմից Լոռու մարզի 9 համայնքներում (1 քաղաքային և 8 գյուղական) ձևավորվել են համայնքային 20 հոգուց բաղկացած անձնակազմով արձագանքման թիմեր, որոնց տրվել է համապատասխան փրկարարական գույք, ինչպես նաև՝ նրանց հետ անցկացվել են համապատասխան պարապմունքներ ու վարժանքներ:

2017 թ.-ին նախատեսվում է Լոռի մարզում կատարելագործել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության գիտելիքներն ու հմտությունները, ակտիվ շարունակել հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման աշխատանքները, կազմակերպել INSARAG-ի Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմի դաշտային որակավորման վարժանք:

Ամփոփելով զեկույցը՝ գնդապետ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ Լոռի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը 2016 թ.-ին հիմնականում կատարել են իրենց առջև դրված խնդիրները և առաջարկեց կատարված աշխատանքները գնահատել բավարար:

Մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքներն ամփոփեց տեսչության տեսչական բաժնի պետ Սեդրակ Չոբանյանը:  Նշված ժամանակահատվածում մարզում գրանցվել է 240 հրդեհ, որոնցից 6՝ խոշոր, 4 առավել խոշոր հրդեհներ են եղել: 2015 թ.-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 3-ով: Տեսչությունը խիստ ստուգումներ է անցկացրել բենզա և գազալցակայաններում՝ խախտում արձանագրելու դեպքում կազմել արձանագրություն և համապատասխան տույժ կիրառել:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Կ. Բոյաջյանը ներկայացրեց կատարված աշխատանքները: Տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի կողմից իրականացվել է 817 փորձաքննություն: Կ. Բոյաջյանը նշեց, որ կատարված աշխատքների արդյունքում պարզվել են նաև մարզում առկա խնդիրները, որոնցից հիմնականն ու առաջնայինն արտադրական վտանգավոր օբյեկտներն են՝ լեռնահանքային, նավթամթերքների, հեղուկ գազի, բնական գազի, հաստատուն և շարժական լցավորման կայանների, ամբարձիչ սրքավորումների ոլորտները: Այդ ուղղությամբ իրականացվել են նաև քարոզչական աշխատանքներ, որոնց արդյունքում 40 ԱՎՕ անցել են անհրաժեշտ փորձաքննություն:

«Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի համառոտ հաշվետվությունը ներկայացրեց տնօրեն Կ. Մխիթարյանը: Ըստ զեկույցի՝ մարզի՝ 16 կայաններից կազմված դիտարկումների ցանցը աշխատել է 92 % արդյունավետությամբ: Լայնածավալ աշխատանքներ են տարվել բնակչության սեյսմիկ պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզում տեղակայված ստորոբաժանումների աշխատանքը ներկայացրեց  մարզային համակարգող, Դեբեդի գետավազանի հիդրոլոգիական կայանի պետ Վ. Եգանյանը: Մարզում առկա 13 դիտակայանից 11-ը վերազինվել են նորագույն սարքավորումներով: Մարզային ծառայությունն ամեն օր տեղեկատվություն է ստացել մարզում սպասվող եղանակային պայմանների մասին՝ վտանգավոր երևույթների մասին անմիջապես տեղեկացրել բնակչությանը: Հակակարկտային կայանների մասին զեկույցում նշվեց, որ պաշտպանվող բոլոր տարածքներում կարկտահարություն չի գրանցվել, առաջիկայում նախատեսվում է բարելավվել տարածքների պաշտպանությունը:

Լսելով ստորաբաժանումների զեկույցները փոխնախարար Դ. Կարապետյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը հարցեր ուղղեցին ներկայացուցիչներին՝ առանձնացնելով որոշ դիտարկումներ:

Փոխնախարար Դ. Կարապետյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ նշելով Դսեղ համայնքի աշխատակիցների նվիրումն ու պատրաստվածությունը: Ռադիոլոկացիոն կայանը, որը որոշում է ամպի որակը, հնարավոր է եղել պահպանել և այն հիմա գործում է անխափան:

«Ակնհայտ է, որ Լոռու մարզում պահանջված է ԱԻՆ ստորաբաժանումների աշխատանքը և, կարող ենք ասել, որ մարզում լավ պատկեր ունենք: Առաջիկայում հրշեջ-փրկարարական ջոկատները կհամալրվեն ճապոնական նոր ժամանակակից մեքենաներով և նորագույն սարքավորումներով: Շնորհակակալություն բարեխիղճ ծառայության համար», - եզրափակեց փոխնախարարը:

ԱԻ նախարարությանը շնորհակալություն հայտնեց և հաշվետու նիստն ամփոփեց նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը. «Մեր մարզում ամուր հիմքեր ունի փրկարարական ծառայությունը, և համոզված եմ, որ աշխատանքային առողջ մթնոլորտ է տիրում այս հսկայական թիմում: Հպարտ ենք մեր մարզում գործող փրկարարական վարչությունով, վստահ՝ նույնկերպ կլինի և հաջորդ տարիներին»:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցները շնորհակալագրեր և հուշանվերներ ստացան մարզպետի և Վանաձորի, Ալավերդու, Սպիտակի, Տաշիրի քաղաքապետերի կողմից:

Լոռու մարզ այցի ավարտին ՀՀ ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանն ու ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը շրջեցին Վանաձոր 1 և 2 հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև՝ մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հետևեցին ընթացիկ աշխատանքներին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League