Թրամփը կադրային նոր 17 նշանակում է կատարել Սպիտակ տան աշխատակազմում
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մի ամբողջ շարք նոր կադրային նշանակումներ Է կատարել Սպիտակ տան աշխատակազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի նոր ղեկավարի անցումային թիմը:
Նրա կողմից հրապարակված ցուցակի համաձայն, խոսքը վերաբերում Է եւս 17 մարդկանց նշանակումներին, ներառյալ նախագահի մի քանի հատուկ օգնականներ, օրինակ՝ օրենսդրական գործերով: Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Է դարձել Սառա Հաքաբի Սանդերսը, տեղակալներ՝ Սթեֆանի Գրիշեմը եւ Լինդսի Ուոլթերսը:
Առաջինը Արկանզասի նահանգի նախկին նահանգապետ, Հանրապետական կուսակցության նշանավոր գործիչ Մայք Հաքաբիի դուստրն Է, որն ԱՄՆ-ի 2016 եւ 2008 թվականների նախագահական ընտրություններին մասնակցելու փորձեր Է ձեռնարկել:
Ուոլթերսը մինչ այժմ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչն Էր, իսկ Գրիշեմն աշխատել Է Թրամփի ընտրական շտաբի մամուլի ծառայությունում:
Ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել Է, Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա Շոն Սփայսերը, որը, ինչպես եւ Գրիշեմը, աշխատել Է Թրամփի մամուլի ծառայությունում վերջինիս ընտրարշավի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



