Գերմանիայի դեղատներում կանեփի հիմքով դեղեր կվաճառեն
INTERNATIONAL NEWSԲունդեսթագը հունվարի 19-ին միաձայն հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն՝ ծանր հիվանդները կարող են դեղատանը բժշկի դեղատոմսով կանեփի հիմքով պատրաստված դեղեր գնել։ Այդ ծախսերը կծածկեն պարտադիր բժշկական ապահովագրության դրամարկղերը, փոխանցում է DW–ն։
Մինչեւ այս պահը դա թույլատրվում էր միայն ծայրահեղ ծանր դեպքերում, ընդ որում, հիվանդները պետք է իրենք ամբողջովին վճարեին դեղերի համար։ 2016-ին ամբողջ Գերմանիայում 647 նման թույլտվություն են տվել։
Դեղատներին կանեփով ապահովելու համար Գերմանիայում կթույլատրեն բժշկական նպատակներով կանեփ աճեցնել։ Իսկ մինչ այդ կթույլատրվի դրա ներմուծումը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



