Մարդու ուղեղն ունի 4 տեռաբայթ հիշողություն. համեմատության համար հիշեք, որ Ձեր սմարթֆոնները միջինում ունեն 16 գիգաբայթ։
Մարդու գանգը կազմված է 26 տարբեր ոսկորներից։
Կնոջ սիրտը ավելի արագ է, քան տղամարդունը։
Միջինում մարդը մոռանում է իր երազների 90%-ը։
Երբ մարդ կարմրում է, կարմրում է նաև ստամոքսը։
Մարդու մարմնի վրա գտնվող բակտերիաները 2կգ են կշռում։
Համբուրվելիս սրտի աշխատանքը բարձրանում է րոպեում 100 զարկ կամ ավել։
Պարթենոֆոբիան վախն է կույսերից։
Կանայք երկու անգամ ավելի քիչ են թարթում քան տղամարդիկ։
Մարդու ձեռքերի եղունգները մոտ 4 անգամ ավելի արագ են աճում, քանի ոտքերինը։
Բոլոր մարդիկ մեջքի ստորին հատվածում փոսիկներ ունեն, սակայն քչերի մոտ են դրանք արտահայտված։ Որոշ փորձել ցույց են տվել, որ դա չափազանց սեքսուալ է համարվում։
Կյանքի ընթացքում մարդիկ մոտ 2 շաբաթ համբուրվում են։
Նորածին երեխայի մարմնում կա 300 ոսկոր, իսկ մեծահասակի մարմնում՝ 206։
Մարդու աչքը կարող է տարբերել մոտ 10 միլիոն տարբեր գույներ։
Երեխաները ավելի արագ են մեծանում գարնանը։
Առավոտյան մարդը միջինում 8 միլիմետր ավելի բարձրահասակ է, քան երեկոյան։
Մարդու ոսկորները մոտ 8 անգամ ավելի ամուր են, քան պողպատը։
Հնարավոր չէ փռշտալ բաց աչքերով։
Մարդը կյանքի ընթացքում միջինում 4239 անգամ սեքսով է զբաղվում։
4 տարեկան երեխան օրական միջինում 450 հարց է տալիս։