Yerevan, 23.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մերի Մակարյանը բաժանվե՞լ է սիրելիից. դերասանուհին բացահայտում է ողջ ճշմարտությունն իրենց հարաբերությունների մասին

PHOTO

«Չեմ վախենում մենակ մնալուց»... «Մտածել է պետք»... «Միշտ առաջ»...,- ահա այսպիսի մակագարություններով են դերասանուհի Մերի Մակարյանի՝ Instagram-ում և  Facebook-ում հրապարակած վերջին լուսանկարներն ու տեսանյութերից մեկը: Նման բովանդակությամբ մակագրությունները շատերի մոտ այն տպավորությունն են ստեղծել, որ Մերիի և իր սիրելիի՝ Վարդանի հարաբերություններն այլևս անցյալում են:

Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ պարզելու, թե ինչ է այս պահին կատարվում նրա անձնական կյանքում, և թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում Մերիի կողմից արված խորհրդավոր գրառումները:

«Ինքս երբեք ոչ մի բան չեմ գրել ոչ մեր միության և ոչ էլ բաժանության մասին: Ինչ վերաբերում է իմ Instagram-ում հրապարակած երգին  և դրա մակագրությանը, ապա ասեմ, այդ երգը, որը կատարում է երգչուհի Մագան, ես շատ սիրում եմ: «Չեմ վախենում մենակ մնալուց»... սրանք շատ կարևոր խոսքեր են յուրաքանչյուրի համար: Սրանք խոսքեր են, որոնցից ոչ ոք չպետք է վախենա, ոչ ոք չպետք է վախենա մենակ մնալուց: Այս ամենն ինձ հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»,- պարզաբանեց Մերի Մակարյանը, ապա անդրադարձավ նաև մյուս մակագրություններին.

«Շեքսպիրի խոսքերը, որը ես տեղադրել եմ իմ էջում, ևս շատ կարևոր բառեր են, որոնց պետք է հետևել կյանքում: Այո, պետք է մտածել՝ կապված այս խոսքերի հետ: Ցանկացած խոսք իր խորհուրդն ունի կյանքում առաջնորդվելու համար: Իսկ «Միշտ առաջ»-ը նույնպես շատ նշանակալի խոսք է: Երբ տեղադրեցի լուսանկարս, մտածում էի՝ ինչպես կարելի է այն մակագրել, և քանի որ լուսանկարում հայացքս դեպի առաջ է, դեպի լույսն է, որոշեցի գրել հենց այդ բառերը: Իրականում այս ամենը չի վերաբերում իմ կողքի տղամարդուն»,- նշեց դերասանուհին:

Դիտարկմանը, որ կարելի է եզրակացնել, որ իր և սիրելիի հարաբերությունները նախկինի պես լավ են, Մերին տվեց կարճ, բայց միևնույն ժամանակ հստակ պատասխան. «Այո»:

Հարցին՝ արդյո՞ք Մերին և Վարդանը չեն պատրաստվում օրինականացնել իրենց հարաբերությունները, դերասանուհին չպատասխանեց՝ գերադասելով դեռևս չխոսել այս մասին.

«Ճիշտն ասած՝ չեմ ցանականում այս առումով որևէ բան ասել, քանի որ դա ոչ միայն իմ անձնականն է, այլ նաև՝ նրա: Երբ ինձ հետ կապված որևէ փոփոխություն լինի, ես ինքս լուսանկար կտեղադրեմ կամ որևէ գրառում կանեմ, ինչից հետո նոր մարդիկ կարող են եզրակացություններ անել»,- ասաց Մերին:

Մեզ հետ զրույցում դերասանուհին անդրադարձավ նաև որոշ ժամանակ առաջ համացանցում հայտնված այն խառնաշփոթին, որը վերաբերում էր իր սիրելիին և վերջինիս կյանքի մանրամասներին.

«Այո, իսկապես իրարանցում առաջացավ: Այդ պատճառով է, որ ես ներկայումս մեզանից որևէ լուսանկար չեմ տեղադրում իմ անձնական էջերում, որովհետև առաջացած խառնաշփոթն ինձ դուր չեկավ: Ես ոչ մի բան, այդ թվում նաև լուսանկար տեղադրելը, չեմ անում PR-ի համար»,- հստակեցրեց Մերի Մակարյանը:

Ինչ վերաբերում է իր սիրելիի՝ Վարդանի մասին հայտնված տեղեկություններին, ըստ որոնց՝ նա ԱՄՆ-ից է, մեծահարուստ և հայկական ավանդապաշտ ընտանիքից է, Մերին նշեց.

«Քանի որ ինձանից ոչ ոք չի հարցրել՝ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ, այդ պատճառով չեմ ցանականում որևէ բան բարձրաձայնել: Դա այդ մարդու կյանքն է, թե ինքը որտեղ է սովորել, որտեղ է ապրում, ավանդապաշտ ընտանիքից է, թե՝ ոչ, մեծահարուստ է, թե՝ ոչ, իմ ասելիքը չէ: Ես իմ ընտրությունն արդեն կատարել եմ և վերջ: Այո, գաղտնիք չէ, որ նա ԱՄՆ-ից է, բայց թե որտեղ է սովորել, ինչ է արել, կարևոր չէ: Եվ վերջապես, այս թեման չէ, որ պետք է գրավի իմ երկրպագուներին»,-  Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Մերի Մակարյանը: 


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global