Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Դինքը վերածվել է արդարության փնտրտուքի խորհրդանիշի. Այշե Գյունայսու

SOCIETY

Հրանտ Դինքի մարդասպանը վերացրեց հույսը, որ Թուրքիայում կարող է որևէ լավ բան լինել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հայտնի թուրք իրավապաշտպան Այշե Գյունայսուն, ով պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առնչությամբ նշեց, որ մեր օրերում Դինքը վերածվել է արդարության փնտրտուքի խորհրդանիշի :

«Թուրքիայում Ցեղասպանությունից մինչ օրս շարունակվող ինստիտուցիոնալացված ժխտումը ստիպել է Թուրքիայում մնացած հայերին համատեղ ապրել ցեղասպանությունն իրականացրածների թոռների հետ, մտածել և վարվել Թուրքիայի Հանրապետության նման, իսկ հակառակ դեպքում՝ ստիպել է լռել: Հրանտ Դինքն այն հայն էր, որ չէր լռում: Չլռեց, խոսեց, գրեց…

Այն բանից հետո, ինչ 1940-ականներին համարձակ հրատարակություններ անող «Նոր օր» հայերեն պարբերականի ներկայացուցիչ հայ լրագրողներն ու գրողները լռեցվեցին և գրեթե ամբողջությամբ ստիպված եղան լքել Թուրքիան, Հրանտ Դինքը դարձավ առաջին հայ մտավորականը, ով հայկական ինքնությամբ դուրս եկավ հանրային ոլորտ, հեռուստաէկրաններ, պատմեց հայերի պատմությունները, թուրքական հասարակությանը հրավիրեց առերեսվելու, աշխատեց ցույց տալ այն, ինչ չէին ցանկանում տեսնել, պաշտպանեց ժողովրդավարությունը, քաղաքացիական հավասարությունը, դեմ դուրս եկավ խտրականությա նը, բացեիբաց արտահայտեց առաջադեմ, ձախակողմյան իր գաղափարները»,- նշեց Գյունայսուն:

Նա ընդգծեց, որ Դինքը կողմ էր թուրքական հասարակության հետ երկխոսությանը՝ առանց ավելորդ լարվածության: «Նա նաև դեմ դուրս եկավ եվրոպական երկրներում ցեղասպանության ժխտումն արգելող օրինագծերին, քանի որ հավատում էր, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հաղորդակցվել թուրքական հասարակության հետ: Նա կարծում էր, որ ցեղասպանության ժխտումն արգելելը թուրքերի ներսում կավելացներ հայերի դեմ զայրույթը, իսկ երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ էր զայրույթ ու ատելություն չհրահրել: Նրա նպատակը թուրքերի հետ խոսել կարողանալն էր: Իսկ խոսել, ըստ նրÕ ¡, հնարավոր էր միայն լարվածությունը թուլացնելու պարագայում: Այլ կերպ ասած՝ Հրանտ Դինքը կողմ էր, որ լարվածությունն ավելացնող լեզվով խոսելու փոխարեն խոսվի թուրքերի զգայունությունները հաշվի առնող խաղաղարար լեզվով: Նա բազմիցս օրինակ է ծառայել դրա համար: Սակայն Թուրքիան անգամ դա չկարողացավ հանդուրժել»,- փաստեց նա:

Թուրք իրավապաշտպանը նշեց, որ Դինքի շնորհիվ Թուրքիայի հասարակության մեջ մի հատված վերափոխվեց: «Հրանտ Դինքի մարդասպանը վերացրեց հույսը, որ Թուրքիայում կարող է որևէ լավ բան լինել: Սակայն Դինքը հասարակության մեջ տոկոսային հարաբերակցությամբ թեկուզև փոքր, սակայն գրաճանաչ, արդարության զգացում ունեցող մի հատվածի ուղղորդեց դեպի վերափոխում և հասարակությանը ցույց տվեց հայկական իրականությունը: Նա վերածվեց արդարության փնտրտուքի խորհրդանիշի: Նա չի մոռացվելու»,- եզրափակեց Այշե Գյունայսուն:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia