Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել Է հրամանատարական կազմի ուսումնական հավաքը
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանում ուսումնական հավաք Է սկսվել Գյումրիի եւ Երեւանի կայազորների զորամասերի հրամանատարական կազմի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքները տեղի կունենան երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում կանցկացվեն դասախոսություններ եւ հրահանգչական-մեթոդական պարապմունքներ, որոնց ընթացքում զինծառայողները կծանոթանան ռազմերթերի կատարման եւ բարձրլեռնային տեղանքի բարդ կլիմայական պայմաններում մարտական պատրաստության պարապմունքներում ուսումնական գործընթացի կազմակերպմանը ներկայացվող ժամանակակից պահանջներին:
«Կամխուտ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում գործնական պարապմունքների ընթացքում սպաները նորմատիվներ կհանձնեն հատուկ մարտավարական, կրակային պատրաստությունից եւ մարտական մեքենաների սպառազինությունից, ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկայի վարումից՝ տարբեր արգելքների հաղթահարմամբ:
Պարապմունքների անցկացման ընթացքին հետեւում են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները՝ հետախուզության եւ կապի արդիական համալիրների օգտագործմամբ: Գործնական պարապմունքներն անցկացվում են գիշերային ու ցերեկային ժամերին՝ ծովի մակարդակից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրությունների վրա, կլիմայական «Էքստրեմալ» պայմաններում, երբ օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի ցածր Է մինուս 20 աստիճանից, իսկ քամու պոռթկումները հասնում են վայրկյանում ավելի քան 15 մետրի:
Ուսումնական միջոցառումներում ներգրավված են 150-ից ավելի զինծառայողներ, շուրջ 30 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կապի, հետախուզության արդիական համալիրներ եւ բանակային օդուժի Մի-8ՄՏ ռազմափոխադրական ինքնաթիռներ:
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



