Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Շողեր Թովմասյանը` ապագա ծրագրերի ու ընտանիքի մասին

PHOTO

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան, հաղորդավար Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի Շողեր Թովմասյանը: Մեզ հետ զրույցում Շողերը պատմել է ոչ միայն աշխատանքային անցուդարձի, այլեւ որդու ու ամուսնու հետ հարաբերությունների մասին:

-Շողեր, տարին նոր է մեկնարկել եւ հետաքրքիր է, թե ի՞նչ ծրագրեր ունեք ընթացիկ տարվա հետ կապված:

-  Տարին լավ եմ սկսել, չեմ բողոքում: Այս պահին մտքերս կենտրոնացված են միայն ստեղծագործելու վրա, որոնց արդյունքները կտեսնենք տարվա ընթացքում:

-Արդեն մի քանի ամիս է, ինչ նկարահանվում եք «Հին արքաներ» հեռուստաֆիլմում. Ի՞նչ զարգացումներ է սպասվում Ձեր հերոսուհուն եւ առհասարակ, ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքն այս նախագծում:

-    Հերոսուհիս արդեն բացահայտված է, նա չար, բացասական կերպար է: Զարգացումները շատ հետաքրքիր են ընթանալու, բայց փակագծեր չեմ ուզում բացել, որպեսզի հեռուստադիտողը հետաքրքրությամբ նայի: Ինչ վերաբերվում է գնահատանքին, չեմ ուզում ինքս գնահատել աշխատանքս, թող դա մնա հեռուստադիտողի դատին:

-Շողեր, Ձեզ հաճախ են քննադատում, եղել է ժամանակ, երբ շատերը չեն ընդունել Ձեր անկեղծ ֆոտոշարքերը, «Հին արքաներ» ֆիլմում որոշ տեսարաններ… Հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը քննադատություններին, դրանք Ձեզ որեւէ կերպ կարո՞ղ են կոտրել:

-  Միանշանակ, ինձ հետաքրքիր է հեռուստադիտողի կարծիքը, որովհետեւ ես մենակ չեմ այս կյանքում: Միաժամանակ այնպես չէ, որ առաջնորդվում եմ միայն այդ կարծիքներով: Քննադատություններին փորձում եմ ադեկվատ նայել, քանի որ տվյալ բանը չի կարող անխտիր բոլորի համար լավը լինել: Եթե ես ընտրել եմ այս մասնագիտությունը, ուրեմն ես պատրաստ եմ ինչ-ինչ բաների: Իսկ հուսահատվել, առավել եւս կոտրվել ինձ մոտ չի լինում:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ համբուրբելու տեսարանում խաղալու համար պետք է ըստ արժանվույն վարձատրվել. Գո՞հ եք Հայաստանում դերասանի վարձատրությունից:

-   Դեռեւս համբույրի տեսարան չեմ  ունեցել, այդ իսկ պատճառով չեմ կարող այդ կողմով պատասխանել, իսկ մնացած դեպքերում, կարող էր ավելի լավ լինել:

-Շողեր, հետաքրքիր է` ինչպիսի՞նն եք որպես մայր եւ կին, ինչպե՞ս ինքներդ Ձեզ կբնորոշեք:

-   Անկեղծ ասած, մինչեւ հիմա լիովին չեմ գիտակցում, որ մայր եմ, անգամ մեկ-մեկ ինձ թվում է, թե բալիկիս քույրն եմ: Ցավոք, շատ ժամանակ չեմ կարողանում անցկացնել երեխայիս հետ, բայց ազատվելուն պես իր հետ եմ լինում: Նրա հետ շատ ընկերական եմ, կարող ենք անվերջ խենթություններ անել միասին. Ինձ թվում է` երբեք խիստ մամա չեմ կարողանա լինել:

-Հասկանալի է, որ Ձեզ եւ Գրիշային չի խանգարել 23 տարվա տարբերությունը, սակայն եթե անկեղծորեն գնահատելու լինեք, ո՞րն է տարիքային նման մեծ տարբերության առավելություններն ու թերությունները:

- Առավելությունն այն է, որ նա հասուն տղամարդ է, որից շատ բան կարող ես սովորել, իսկ տարիքային տարբերության թերությունը զգում եմ այն ժամանակ, երբ իր բացատրությունները ինձ համար մեկ-մեկ անբացատրելի են դառնում:

-Մի անգամ նշել եք, որ եթե գա պահը, որ Գրիշայի հետ միմյանց չհասկանաք, դադար կվերցնեք: Հետաքրքիր է` համատեղ կյանքի ընթացքում եղե՞լ են նման դադարներ:

-   Իհարկե, իմ ու Գրիշայի միջեւ եղել են նման դադարներ:

-Գիտեմ, որ ցանկություն չունեք կրկին մայրանալու. Ինչի՞ հետ է կապված այդ որոշումը եւ արդյոք Ձեր այդ տեսակետը փոփոխման ենթակա չէ՞:

-   Այսպիսի մի լավ արտահայտություն կա` «Երբեք մի ասա երբեք»: Առայժմ ցանկություն չունեմ կրկին մայրանալու, սակայն տարիների ընթացքում գուցե որոշումս փոխվի:

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App