Ջորջ Բուշ Ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
SOCIETYԲժիշկները վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագին, որին ավելի վաղ պառկեցրել Էին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) հիվանդանոցներից մեկում: Այժմ նրա առողջական վիճակը կայուն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի մամուլի ծառայությունը:
Բուշ Ավագն ունի «սուր շնչառական խնդիրներ, որոնց պատճառը թոքաբորբն Է», բժիշկները բուժական գործողություն են կատարել՝ մաքրելով նրա շնչուղիները, հայտնել են Բուշի գրասենյակում:
Սպիտակ տան նախկին ղեկավարի կինը՝ Բարբարա Բուշը, նույնպես հոսպիտալացվել Է՝ որպես նախազգուշական միջոց՝ կապված հոգնածության եւ հազի հետ, նշված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



