Առողջ խնամք` ձեր վնասված վարսերի համար
LIFEՍտորև կներկայացնենք վարսերի խնամքի հիանալի դիմակ, որի օգնությամբ դուք կունենաք հրաշալի արդյունք անգամ արդեն իսկ ներկված վարսերի համար: Դրանց օգնությամբ դուք կկարողանաք վերականգնել ձեր վարսերի ոչ միայն առողջ տեսքը, այլև կխթանեք վարսերի աճը և կկանխեք մազաթափությունը:
Շաբաթվա մեջ երկու անգամ 6-8 շաբաթյա կտրվածքով կիրառեք այս դիմակը: Անհրաժեշտության դեպքում բուժումը կարող եք կրկնել 3 ամիս անց:
Ինպե՞ս պատրաստել
Պատրաստեք խառնուրդ 1 թ գ մեղրից և 1 թ գ տաք կաթից: Այնուհետև, հնարավորության դեպքում ավելացրեք 20 գրամ թարմ խմորիչ (եթե հնարավոր չէ, կարող եք փոխարինել նաև չոր տարբերակով): Այնուամենայնիվ եղեք ուշադիր. 1 փաթեթ (7 գ) չոր տեսակը կազմում է 40 գրամ թարմ խմորիչ:
Այնուհետև հարկ է թողնել այս խառնուրդը տաք վայրում 15-20 րոպե տևողությամբ խմորման համար: Ապա տարածեք խառնուրդը ձեր մաքուր մազարմատներին և հետո ծածկեք ձեր գլուխը սրբիչով: 10 րոպե հետո լվացեք վարսերը: Արդյունքը ակնհայտ կլինի անմիջապես լվանալուց հետո:



