Երևանում բեռնատարը բախվել է էլ. լարերին և թեքել էլեկտրասյունը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 18-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցից դեպի Քանաքեռ ՀԷԿ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ղափանցյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի 68 ՕՕ 218 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքեանան (վարորդ՝ 1957 թ. ծնված Ա. Թ.) բախվել է էլ. լարերին, ինչի հետևանքով արտաքին լուսավորման սյունը շրջվել է ավտոմեքենայի վրա, մոտակա էլ. սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ (տուժածներ չկան):
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել էլ. լարերը ճանապարհի երթևեկելի հատվածից և կարգավորել երթևեկությունը` մինչ համապատասխան ծառայությունների աշխատակիցների մոտենալը:



