Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են հիվանդանոց
SOCIETYԱՄՆ-ի 92-ամյա նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը դեռեւս անհայտ պատճառներով տեղափոխվել Է Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է ամերիկյան հեռուստատեսությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի ներկայացուցիչ Ջոն Բեքերին:
Նրա խոսքով՝ Բուշ-ավագը ներկայում գտնվում Է կայուն վիճակում եւ ապաքինվում Է: Նա նշել Է, որ նախագահը պետք Է հիվանդանոցում մնա եւս մի քանի օր:
Ջորջ Բուշ-ավագը, որն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1989 թվականի հունվարից մինչեւ 1993 թվականի հունվարը, ներկայում ապրող ԱՄՆ-ի նախկին առաջնորդներից ամենատարեցն Է: Նա նաեւ 1981-ից մինչեւ 1989 թվականը փոխնախագահի պաշտոնում Է աշխատել ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



