Ասանժը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ
SOCIETYWikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ բանակցել արտահանձնման հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին TT գործակալությանը հայտարարել Է նրա շվեդ փաստաբան Պեր Սամուելսոնը:
«Նա պատրաստ Է բանակցել այդ հարցի շուրջ եւ նախաձեռնության Է սպասում ամերիկյան կողմից»,-նշել Է փաստաբանը: Ընդ որում՝ նա հավելել Է, որ Ասանժը չի կարող վստահ լինել, որ ԱՄՆ-ում չի ձերբակալվի:
Ավելի վաղ ռեսուրսի հիմնադիրը հայտարարել Էր, որ կհամաձայնի արտահանձնվել Միացյալ Նահանգներ, եթե ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման ներում շնորհի WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգին:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հունվարի 17-ին հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնաթողությունից երեք օր առաջ մեղմացրել Է WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգի նկատմամբ դատավճիռը, որը 35 տարվա ազատազրկման Էր դատապարտվել գաղտնի տեղեկությունների հանձնման համար: Դրա շնորհիվ Մենինգը ազատ կարձակվի այս տարվա մայիսի 17-ին:
Ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգը ձերբակալվել Է 2010-ի մայիսին: Նրան մեղադրել են շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթերի հանձնման մեջ, որոնք վերաբերում են Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:
2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել Է 35 տարվա ազատազրկման: Բանտում նա հասել Է դատական վճռի այն մասին, որ իրավաբանորեն համարվում Է կին Չելսի անունով: Բանտում գտնվելու ընթացքում, Մենինգի փաստաբանների խոսքով՝ դատապարտյալն ինքնասպանության երկու փորձ Է արել:
2012 թվականից Ասանժը թաքնվում Է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ: Իր մեղքը լրագրողը ժխտում Է եւ երկյուղում Է, որ Շվեդիայի իշխանություններին հանձնվելուց հետո Ստոկհոլմն իրեն կարտահանձնի ԱՄՆ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



