ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել Է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը
SOCIETYԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) բաց առցանց մուտքով զետեղել Է շուրջ 13 միլիոն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ փաստաթղթերը, որոնցից հանված Է գաղտնիության գրիֆը, վերաբերում են գերատեսչության գործունեությանը՝ սկսած դրա ստեղծման պահից՝ 1947 թվականից, ընդհուպ մինչեւ 1990-ական թվականները: Դրանք նաեւ լույս են սփռում ԿՀՎ-ի աշխատանքի ասպեկտների վրա սառը պատերազմի, ինչպես նաեւ վիետնամական եւ կորեական ռազմական հակամարտությունների ժամանակներում, հաղորդել Է հեռուստաալիքը:
ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ֆրիտց Հոռնյակի խոսքով՝ զետեղվել Է իրոք ամբողջ արխիվը: Ինչպես նշել Է նա, «ընտրողական մոտեցում չի եղել» այն առումով, թե ինչը հրապարակել, իսկ ինչը՝ ոչ: «Դա լիակատար պատմությունն Է, այն բովանդակում Է ինչպես լավը, այնպես Էլ վատը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



