Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոուհանին անիրագործելի Է համարել այսպես կոչված միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռոուհանիի կարծիքով՝ դրա վերաբերյալ Թրամփի խոսքերը սոսկ կարգախոսների հավաքածու Է, որոնք իրականության հետ առնչություն չունեն: Իրանի նախագահն իր կարծիքը հնչեցրել Է երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում:
«Հարգարժան ընտրված նախագահն իր դժգոհությունն Է հայտնել գործարքից, ասել, որ այն վատն Է, գուցեեւ ամենավատը պատմության մեջ»,-նշել Է Ռոուհանին, հավելելով, որ գործարքի պայմանների վերանայման մասին խոսք լինել չի կարող:
«Դրանք ընդամենը կարգախոսներ են եւ ինձ քիչ հավանական Է թվում, որ, ստանձնելով պաշտոնը, Թրամփը կփորձի ինչ-որ բան անել: Պայմանագիրը կնքվել Է ոչ միայն մեր երկու երկրների կողմից, այնպես որ նա չի որոշելու՝ լավն Է այդ պայմանագիրը, թե վատը»,-ասել Է Ռոուհանին:
Իրանի նախագահն ավելի վաղ Էլ ասել Է, որ Թրամփին թույլ չի տա չեղարկել գործարքը:
Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում քանիցս քննադատության Է ենթարկել Իրանի հետ վեց պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կնքած գործարքը: Մինչդեռ այն համարվում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբամայի գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...
5
IDBank has opened a representative office in Glendale, California



