ԱՄՆ-ում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան
SOCIETY ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան: Այդ մասին հայտնել են Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքի կենդանաբանական այգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կենդանաբական այգում նշել են, որ նա խաղաղ մահացել Է քնի մեջ, իսկ այգու աշխատողները նրա դին գտել են վաղ առավոտյան:
Կոլոյի մարմինը դիակիզվելու Է, իսկ գորիլային կթաղեն կենդանաբանական այգում, որտեղ նա ապրում Էր: Նաեւ կանցկացվի հետազոտություն՝ պարզելու նրա մահվան պատճառները:
Կոլոն ծնվել Է 1956 թվականին: Նա դարձել Է աշխարհում առաջին գորիլան, որը ծնվել Է անազատության մեջ: Կոլոն մոտավորապես 20 տարով ավելի Է ապրել, քան միջին հաշվով ապրում են գորիլաները:
Կոլոն իր կյանքի ընթացքում երեք գորիլաների մայր Է դարձել, ինչպես նաեւ 16 գորիլաների տատիկ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



