Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական նոր իրավիճակ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: Այս հստակեցումը կարելի է ասել, որ երկար սպասված էր: Միաժամանակ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ինչ–որ առումով խառնում է քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողների խաղաքարտերը, քանի որ, ինչպես նա նշեց իր հայտարարության մեջ, այդ վերադարձը լինելու է մեծ դաշինքի ձևաչափով: Այս տեսանկյունից պետք է նշել, որ խառնվում են անգամ ԲՀԿ–ի ծրագրերը, քանի որ մասնավորապես ԲՀԿ ներկայի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում ուղղակի և անուղղակի փորձում էր ներկայացնել, իբր հենց ինքը և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն են Գագիկ Ծառուկյանի վերադարձի գլխավոր դերակատարները: Սակայն այս տեսանկյունից պետք է նշել, որ զուտ ԲՀԿ–ն ժամանակին առնվազն ազնիվ չգտնվեց Ծառուկյանի նկատմամբ այն շրջանում, երբ վերջինս առավել քան ուներ քաղաքական աջակցության կարիք:
Մյուս կողմից՝ ընդհանուր ԲՀԿ–ի առումով պետք է նշել, որ կուսակցականների մեծ մասի համար Ծառուկյանը շարունակում էր ընկալվել որպես նրանց միակ ղեկավարը, ինչը նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ–ն կարող է լինել Ծառուկյանի ձևավորելիք դաշինքի անդամներից մեկը: Առավել հետաքրքիր իրավիճակում են հայտնվում հայաստանյան քաղաքական դաշտի մյուս խաղացողները: Ծառուկյանի վերադարձը, ըստ էության, լիկվիդացնում է Օհանյան–Օսկանյան–Դալլաքյան դաշինքի հնարավորությունները, որը տրամաբանորեն պետք է պայքարեր չափավոր կամ, այսպես ասած, կառուցողական ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար: Ծառուկյանի վերադարձով, բնականաբար, այս ընտրազանգվածն իր հայացքն ուղղելու է վերջինիս կողմը, և նման պայմաններում Օսկանյան–Օհանյան տանդեմն ունի ընտրության ընդամենը երկու հնարավորություն՝ կամ միանալ Ծառուկյանի ձևավորելիք դաշինքին, կամ գնալ ընտրության՝ շատ փոքր հավակնություններով, քանի որ ակնհայտորեն Ծառուկյանի քաղաքականություն վերադարձով ստեղծվելիք այս դաշինքը անցողիկ շեմի հաղթահարման խնդրի առաջ է կանգնում: 
Նույն խնդրի առաջ են կանգնում նաև ընդդիմադիր կուսակցություններն ու դաշինքները, որոնք չեն տիրապետում այն քաղաքական կապիտալին և ռեսուրսներին, որն ունի Ծառուկյանը անգամ իր անձով: 
Այստեղ, ի դեպ, պետք է նշել, որ ամենայն հավանականությամբ շուտով հայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում սկսվելու են տարատեսակ խմորումներ, որոնք ամենատարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ են տալու Ծառուկյանի վերադարձին, սակայն, որպես կանոն, նման խմորումներն ու ելույթները կրելու են զուտ զգայական բնույթ՝ մնալով մոտավորապես Ծառուկյանի վերադարձը լավ է կամ վատ է չափումների մակարդակում: Չի բացառվում, որ հերթական անգամ կհայտնվեն Ծառուկյանին չարիք հայտարարողներ և հակառակը՝ փրկիչ ներկայացնողներ: Իրականում, սակայն, նման մոտեցումները չեն կարող արտահայտել հայաստանյան քաղաքական դաշտում այն իրավիճակի փոփոխությունը, որը բերում է իր հետ Գագիկ Ծառուկյանը, քանի որ նման գործչի մուտքը քաղաքական պայքար չի կարող բնութագրվել մեկ կամ երկու գնահատականով: 
Ընդ որում՝ պետք է շեշտել, որ Ծառուկյանի հայտարարությունից բխում է այն, որ վերջինիս գործունեությունը չի սահմանափակվելու մեկ կուսակցությամբ, իսկ սա արդեն իսկ նշանակում է, որ ապրիլի 2–ից հետո հայաստանյան քաղաքական կյանքում և դաշտում կձևավորվի բոլորովին նոր իրավիճակ՝ նոր խաղացողներով ու ուժերով, ինչն էլ իր հերթին կբերի այդ դաշտի որոշակի թարմացմանը, քանի որ ակնհայտորեն ներկայիս քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ վաղուց արդեն սպառել են իրենց և քաղաքականությամբ զբաղվում են, կարծես թե, իներցիայով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris