Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


«Ընձի քիչ եղավ»

ANALYSIS
Հիշու՞մ եք «Տժվժիկ» ֆիլմի հայտնի դրվագը, երբ փոքր երեխան հուզված պնդում է, որ իր չափաբաժինը քիչ է: Ի դեպ, այդ երեխայի դերակատարը ներկայի կարկառուն գործիչ Արտաշես Գեղամյանն է: Սակայն նրա այդ արտահայտությունը, արդի քաղաքական պրոցեսներում և միջավայրում ավելի շատ կբնորոշեր Դաշնակցությանը:
 
Նախընտրական փուլում, ինչպես միշտ այդ կուսակցությունը փնտրտուքների մեջ է: Վերջին փուլում, հաշվի առնելով իր մշտական` «դեմ ըլլալով կողմ կըլլանք» գործելաոճը, կուսակցությունը կորցրել է իր հավատարիմ ու գաղափարական ընտրողների մի զգալի զանգված, որի համար էապես կարևոր է այն արժեքային գաղափարները և նախահիմքը, որը նախկինում դրված էր այդ կուսակցության ստեղծման հիմքում: Սակայն փոխվել են ժամանակները, մարդիկ և բարքերը: Այս ձևաչափային փոփոխությանն է ենթարկվել նաև Դաշնակցությունը: Հատկապես դա բնորոշ է կուսակցության իշխող վերնախավին:
 
Ընդդիմություն կենտրոն, կենտրոնից իշխանություն, իշխանությունից ընդդիմություն տեղափոխվող քաղաքական խաղերի մեջ, բնական էր կուսակցության վստահության կորուստը: Ելնելով ստեղծված վիճակից, կուսակցությունը, տվյալ դեպքում նրա վերնախավը, ապացուցելու շատ բան ունի: Ու ունի դա անելու մի քանի վեկտորներով:
 
Նախ, պետք է իր էլեկտորատին ապացուցի, որ վերջին տասնհինգ տարիներին իշխանությունների հետ մշտապես քաղաքական առևտրի մեջ գտնվելը բխել է բոլորի շահերից: Երկրորդ, սա այն հազվադեպ կուսակցություններից է, որը մեծապես կենտրոնացած է սփյուռքում և կախում ունի այնտեղի կարկառուն ներկայացուցիչներից, ըստ այդմ, դրսի դաշնակցականներին պետք է ապացուցել, որ իրենք իրավացի են: Եվ երրորդ, վերջին, թերևս կարևորագույն խնդիրը իշխող վարչախմբի և մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ է կապված:
 
Դաշնակցությունը պետք է ապացուցի Սարգսյանին, որ ինքնուրույն կարող է անցնել 5 տոկոսի շեմը և դեռ պետք է Սարգսյանին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բարդ քաղաքական դիլեմաներում: Սա ապացուցելով, նրանք կարող են ստանալ հերթական licencia stuprin ` մեղքի թույլտվությունը: Սակայն, ապացուցելը շատ բարդ է, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ուստի ելնելով ստեղծված վիճակից, Դաշնակցությունը փորձելու է օգտագործել այն բոլոր ռեսուրսները, որոնց նա այսօր տիրապետում է, ըստ այդմ նախարարություններ և դրանցում առկա կոնտինգենտ, ինչպես նաև մարզպետներ:
 
Բավականին զավեշտալի վիճակ է ստեղծվել հատկապես ԿԳ նախարարության ենթակայության ոլորտում: Այդ ոլորտն այնքան հաճախ է դառնում առ ու ծախի առարկա, որ բազմաթիվ դպրոցի տնօրեններ անգամ չեն կողմնորոշվում, թե որ օրը գան աշխատանքի հանրապետականի տարբերանշանով, իսկ որ օրը կրծքին կրեն Դաշնակցության սուրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ հատկապես վարչապետի հրահանգից հետո, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը յուրովի է հասկացել այն, ու դպրոցների տնօրենների ընտրության հարցում առաջնորդվում է կուսակցական սկզբունքով:
 
Բոլորին է քաջ հայտնի, որ կրթության ոլորտը մեզանում ամենաքաղաքականացվածն է և ընտրակեղծարարների զգալի մասը, թաղի խուժանի հետ համատեղ, նաև տնօրեն կամ մանկավարժ կոչվածներն են: Սա լավ է հասկանում նաև նախարարը, ով բազմաթիվ փուլերում առիթ ունեցել է բախվելու այդ հանգամանքների հետ: Ուստի այժմ, թերևս նույն մեթոդով, նա կփորձի իր կուսակցությանն օգնել այնքան անհրաժեշտ ձայներով: Կարդարացնի՞ իրեն՝ Դաշնակցությունը մաս կկազմի հերթական կառավարությանը իր համապատասխան պորտֆելներով, չի՞ արդարացնի՝ ընտանեկան բիզնեսը կա ու կա:
 
Վահրամ Թոքմաջյան
 
Past.am վերլուծաբան
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation