Ցրտահարված քաղաքական դաշտն ու ընդդիմությունը
INTERVIEWՀետևելով հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին կարող ենք վստահաբար ասել, որ հունվարյան ցուրտ եղանակները լրջորեն ազդել են քաղաքական գործիչների ծրագրերի ու դրանք կյանքի կոչելու հնարավորությունների վրա: Մանդատապաշտության մոլուցքով տարված թե՛ իշխանական, ու թե՛ ընդդիմադիր գործիչները դեռ լուռ են, բացառությամբ ՔՊ–ի, նրանք հախ ու հաշիվ են անում կուլիսների հետևում սեփական էլեկտորատին պահելով մեծ ինտրիգի մեջ:
Ներկա վիճակի ու սպասվելիք զարգացումների շուրջ Past.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:
«Թեև քաղաքական դաշտը պասիվ է, բայց մինչ թեկնածություն առաջադրելը դեռ ժամանակ կա, որպեսզի քաղաքական ուժերը խորհրդակցեն, թիմեր կազմեն: Չնայած այս ամենին, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլորը զբաղված են մանդատ ձեռք բերելու գործով, այսինքն` մանդատ ստանալը, պառլամենտ մտնելը գերակշռող է: Ժամանակ դեռ կա ու միգուցե մենք անսպասելի բաներ կլսենք, սակայն այսօրվա դրությամբ ես չեմ տեսնում այն, որ քաղաքական ուժերն ինչ–որ անսպասելի քայլեր են անելու»,– ասաց քաղաքագետը` ընդգծելով, որ իշխանություններն ամբողջությամբ վերահսկում են քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները. «Նշանակություն չունի տվյալ քաղաքական ուժը ընդդիմադիր է, իշխանական, թե կիսաընդդիմադիր: Ակնհայտ է, որ բոլորը խաղում են իշխանության խաղի կանոնների շրջանակներում: Ես չեմ տեսել այնպիսի մի քայլ որևէ քաղաքական ուժի կողմից, որն անսպասելի կլինի իշխանության համար:
Ես լսել եմ, որ ցուցակներ կազմելիս բոլորը ճշտում են իշխանության դիրքորոշումը տվյալ անձի հետ կապված: Սա նշանակում է, որ բոլորը խաղում են իշխանության գծած շրջանակներում»:
Խոսելով նաև ընդդիմադիր ուժերի ակնհայտ պասիվ լինելուց, քաղաքագետը ասաց՝ նախ պետք է հասկանալ, թե ով է ընդդիմություն ու հակառակը.
«Ինչ վերաբերում է պասիվությանը, կարծում եմ, որ դա կապված է ռեսուրսի պակասի ու նրա հետ, որ իրենք չեն հավատում սեփական ուժերին ու ճշտումներ են կատարում իշխանության հետ: Ես ուրախ կլինեմ եթե սխալված լինեմ, սակայն այս ակնհայտ պասիվությունը, որը նկատվում է՝ շարժի, հայտարարությունների, պատրաստակամության բացակայությունը խոսում է քիչ առաջ ասածիս մասին: Ընդդիմությունը զգույշ է, նա չի ուզում դուրս գալ այն շրջանակներից, որը գծել է իշխանությունը»:
Սոսե Չանդոյան
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



