Հռոմի պապը դիմել է «թութակներին» եւ նրանց խնդրել՝ եկեղեցի չգալ
SOCIETYՀռոմի պապը հանդիպում Է ունեցել Հռոմից ոչ հեռու գտնվող Գուիդոնիա-Մոնտեչելիո քաղաքի ծխականների հետ եւ նրանց հետ զրույց անցկացրել իսկական հավատքի շուրջ: Նրա խոսքով՝ այսօր մարդիկ վարժվել են ավելի շատ խոսել, քան գործել, եւ բոլորովին մոռացել են ամենագլխավորի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել Է, որ նրանց համար, ովքեր չեն հետեւում Աստվածաշնչի պատվիրաններին, իմաստ չունի եկեղեցի հաճախել: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կրկին արտահայտվել Է այսպես կոչված քրիստոնեական թութակների դեմ, որոնք շատ են խոսում կրոնի մասին, բայց բարի գործեր չեն անում:
«Եթե ես ասում եմ, որ կաթոլիկ եմ եւ հաճախում եմ պատարագներին, բայց չեմ շփվում իմ ծնողների հետ, չեմ օգնում իմ տատիկին կամ նրանց, ովքեր կարիքավոր են. ապա այդ դեպքում իմ հավատքն անիմաստ Է: Նրանք, ովքեր այդպես են վարվում, իսկական թութակներ են. միայն բառեր, բառեր, բառեր»,- բացատրել Է Ֆրանցիսկոս պապը Գուիդոնիա-Մոնտեչելիո քաղաքի բնակիչներին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



