Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանի ելույթը՝ ԵԱՀԿ՝ «Human Dimension Implementation Meeting» համաժողովին

SOCIETY

Սեպտեմբերի 21-ին Լեհաստանի մայրաքաղաքումմեկնարկել է ԵԱՀԿ ամենամյա համաժողովը՝«Human Dimension Implementation Meeting»-ը՝ նվիրված մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնահարցերին։

Համաժողովին ելույթով է հանդես եկել International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանը։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում ելույթի ամբողջական տարբերակը.

«Ես International Media Holding-ի հիմնադիրն եմ, որի կազմում ընդգրկված են հայաստանյան և վրացական մեդիադաշտի առաջատար տեղեկատվական-վերլուծական կայքեր։ Մեդիահոլդինգի ռազմավարական առաջնայնություններն ենբազմակարծության ապահովումը և դեմոկրատական արժեքների ժողովրդականացումը՝ մեր մեդիա հարթակների բազմամիլիոնանոց լսարանի շրջանում։ Ներկա պահին մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում միջազգային ճանաչում ունեցող մեդիա փորձագետների հետ՝ սեփական մեծամասշտաբ մեդիանախագծի՝ Euromedia24-ի մեկնարկի նախապատրաստման համար, որն իր ներկայացուցչություններն է ունենալու Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում և Արևելյան գործընկերության երկրներում։

Ելնելով մեդիահոլդինգի ռազմավարական շահերից՝ մեր թիմը տեղեկատվական ռեսուրսների, մասնավորապես՝ ինտերնետային կայքերի խորը ուսումնասիրություն է կատարել, որի որոշ արդյունքներ ցանկանում եմ ներկայացնել Ձեզ։

Զարմանալի է, բայց ուսումնասիրությունների արդյունքում մենք արձանագրել ենք անսպասելի պատկեր։ Մի շարք երկրներում, որտեղ դեմոկրատիայի և խոսքի ազատության ոլորտներում ավանդաբար առկա են եղել բարձր ցուցանիշներ, մեդիա կառույցների մեծամասնությունը բաժանված է քաղաքական կուսակցությունների և խոշոր կորպորացիաների միջև, ինչն այդքան էլ դրական ազդեցություն չի թողնում բազմակարծության ապահովման վրա։

Եթե վերլուծում ենք Արևելյան գործընկերության երկրներում տիրող իրավիճակը, պետք է նշել, որ այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Օրինակ՝ Ուկրաինայում ինտերնետային մեդիաշուկան բավականին հագեցած է, կան մեծ թվով պրոֆեսիոնալ մեդիա փորձագետներ, սակայն առկա է մեդիահարթակների նկատմամբ վստահության որոշակի պակաս։ Այդ երկրում հաճախակի փոխվում են մեդիահոլդինգների սեփականատերերը և դրանց առաջնային նպատակները, ինչն էլ իր հերթին ենթադրում է նոր մոտեցումների մշակում և տվյալ տեղեկատվական ռեսուրսի ռազմավարության փոփոխություն։

Բելառուսում մենք արձանագրել ենք դրական տեղաշարժ խոսքի և մամուլի ազատության ոլորտում։ Նորարարական մեդիանախագծերը, որոնք Բելառուսում ներկայացվել են մեր թիմում ընդգրկված միջազգային փորձագետների կողմից, բավական լայն արձագանք են գտել ինչպես տեղական մեդիաշուկայի «խաղացողների», այնպես էլ՝ պետական կառույցների կողմից։ Քաղբանտարկյալների ազատ արձակման փաստը նույնպես դրական է ազդել մեդիաոլորտի ազատականացման գործընթացի վրա։

Հայաստանյան օրենսդրությունը բավականին լայն լիազորություններ և իրավունքներ է տալիս լրագրողներին։ Մեդիա ռեսուրսի ստեղծումը զերծ է բյուրոկրատական դժվարություններից, իսկ պետական կառույցներն ազատ մամուլի նկատմամբ բռնաճնշման մեթոդներ գրեթե չեն կիրառում՝ չնայած ոլորտում առկա են նաև մեծ թվով դեռևս չլուծված խնդիրներ։ Ինչ վերաբերում է իշխանամետ և անկախ տեղեկատվական կայքերի թվային հարաբերակցությանը, ապա այստեղ նկատվում է հավասարություն։

Ի տարբերություն շատ եվրոպական երկրների, որտեղ մեդիա ռեսուրսները եկամտաբեր են, Արևելյան գործընկերության երկրներում այդ ռեսուրսների բյուջեն դոտացիոն բնույթ է կրում, դրանք մշտապեսկանգնած են գործունեության դադարեցման վտանգի առջև։ Բնական է, որ դա էլ ազդում է խոսքի ազատության որակի և տեղեկատվության տարածման հասանելիության վրա։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ շեշտել, որ մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության, որի հիմքում կլինի աջակցությունը խոսքի ազատությանը, մամուլին և դեմոկրատական արժեքների ու գաղափարների ժողովրդականացմանը»։

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future